Տոկիոյի Օլիմպիական խաղերը հետաձգվել են կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով

Տոկիոյի Օլիմպիական խաղերը հետաձգվել են կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով

Share

24.03.2020

Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերը, որոնց մեկարկը նախատեսված էր հուլիսի 24-ին, կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով տեղափոխվել են 2021թ.-ի ամառ: Հայտնում են Միջազգային օլիմպիական կոմիտեից:

Ավելի վաղ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն խնդրել էր ՄՕԿ-ին հետաձգել Օլիմպիական խաղերը: Նա ասել էր, որ Տոկիոն կանցկացնի օլիմպիական և պարալիմպիկ խաղերն՝ ի նշան կորոնավիրուսի նկատմամբ տարած հաղթանակի:

«Ես առաջարկել եմ հետաձգել խաղերը մեկ տարով, և [ՄՕԿ] նախագահ Թոմաս Բախը 100%-ով համաձայնվել է», – ասել էր նա:

«Սա թույլ կտա մարզիկներին մրցել լավագույն պայմաններում, իսկ խաղերն անվտանգ կլինեն հանդիսատեսի համար», – ասել էր Ճապոնիայի վարչապետը:

նյութը վերցված է՝  https://www.aysor.am