Բաշ-Ապարանի հերոսամարտի 100-ամյակին նվիրված գլխավոր միջոցառումը կայացավ Ապարանում մայիսի 27-ին: Երևանից այդ միջոցառման մասնակցությունը հիանալի կազմակերպել էր նաև Your Way Tour Armenia տուրիստական կազմակերպությունը:
Բաշ-Ապարանի հերոսամարտ, ճակատամարտ Արևելյան Հայաստան ներխուժած թուրքական բանակի և հայ կամավորական ջոկատների միջև 1918 թվականի մայիսի 23-29։
Միջոցառման սկզբից տոնը շնորհավորեցին հայ պաշտոնյանները:
Որից հետո շնորհավորեց նաև Հնդկաստանի դեսպանը:
Իսկ հետո եղավ փոքրիկ զինվորական շքերթ:
Այնուհետև անցան միջոցառման բուն մասին, որի ժամանակ Հովհաննես Աբելյանի անվան թատրոնի դերասանները հրաշալի ներկայացրեցին հերոսամարտը:
Իսկ ամենավերջում սկսվեց համերգ, որին ակտիվորեն մասնակցում էր նաև հանդիսատեսը:
Ապարանի ինքնապաշտպանական հերոսամարտն ավարտվել է փառահեղ հաղթանակով։ Մեծ է Ապարանի ինքնապաշտպանական հերոսամարտի պատմական նշանակությունը։ Այն չի զիջում Սարդարապատի ճակատամարտին։ Այդ հերոսամարտերը մեր ժողովրդի գոյատևման նոր Ավարայրն էին՝ մեկը Արաքս գետի, մյուսը՝ Քասաղ գետի ափին։
Հեղինակ՝ Հ. Մուրադյան