2015 թվականի հունվարի 18-ին առաջին անգամ Հայաստանում, «Սակուրադա» Ճապոնական ռեստորանում տեղի ունեցավ «Մոչիցուկի» միջոցառումը: «Մոծիցուկի»ն դա Ճապոնական Նոր Տարվա միջոցառում է հաջողության և երջանկության համար:
Միջոցառման մասնակիցները կարողացան տեսնել թե ինչպես են մոչիից պատրաստվում կերակուրներ, և ինչու միայն դիտել նաև բոլոր ցանկացողներին հնարավորություն տրվեց մասնակցել ամբողջ պատրաստման գործընթացին, քանի որ այն պատրաստելու համար բավականին մեծ ուժ է հարկավոր: Բոլոր մասնակիցների ուժերի ներդրման արդյունքում պատրաստվեց` զոնի, օսիրուկո, իսոբե մակի, կինակո ուտեստները, ուտեստներն ուղեկցվում էին Ճապոնական «Հոձիծյա» թեյով՝ ճապոնական կանաչ թեյով:
Հեղինակ՝ Սիրանուշ Տարախչյան