09.01.2015թ-ին  «Սակուրադա» ճապոնական ռեստորանում Կակիձոմե միջոցառում

09.01.2015թ-ին «Սակուրադա» ճապոնական ռեստորանում Կակիձոմե միջոցառում

Share

09.01.2015թ-ին ժամը 15:00-17:00  «Սակուրադա» ճապոնական ռեստորանում տեղի ունեցավ Կաիկիձոմե միջոցառումը, որը Նոր Տարում նշվող ճապոնական հիերոգլիֆ գրելու իրադարձություն է:

kakizome-2-with-logoՄիջոցառմանը մասնակցում էին ինչպես «Սակուրադա» ռեստորանին արդեն ծանոթ մարդիկ, որոնք մասնակցել էին նախկինում կազմակերպված միջոցառումներին, այնպես էլ պատահաբար այլ աղբյուրնեիրց այդ միջոցառման մասին տեղեկացված մարդիկ: Նրանք մինչ միջոցառման սկիզբը նախ ճաշակեցին համեղ և յուրօրինակ ճապոնական ուտեստ, հետո հատուկ հրավիրված ճապոնացի երկու հյուրերին էին մոտենում ոեստորանի տիրոջ՝ Յուջի Սակուրադայի հրավերով հաճախորդներ, որոնք անգլերենով կամ հայերենով հայտնում էին, թե ինչ հիերոգլիֆ են ուզում նկարել, որից հետո ճապոնացի հյուրերը նկարում էին այդ հիերոգլիֆը և կողքը գրում այդ հաճախորդի անունը ճապոնական կատականա այբուբենով, այնուհետև հաճախորդին տալով համապատասխան թուղթ և վրձին թանաքով խնդրում էին արտանկարել իրենց առջև դրվածը: Վերջում հյուրերը շատ գոհ իրենց կատարած աշխատանքից, լուսանկարվում էին իրեց ստեղծագործության հետ միասին:

kakizome3-with-logo

լուսանկարների հեղինակ Սյուիծի Մինամիե

Հեղինակ՝  Հ. Մուրադյան