«Նիհոն-բույո» ճապոնական ավանդական պարի երեկո(տեսանյութ)

«Նիհոն-բույո» ճապոնական ավանդական պարի երեկո(տեսանյութ)

Share

2019 թվականի ապրիլի 28-ին ժամը 16:00-ից 17:45 «Լոֆթ» կենտրոնում  Հայ-ճապոնական կրթական և մշակութային փոխանակման կենտրոն «ԻՐՈՀԱ» ՀԿ- ն այս պահին Հայաստանում գտնվող հայ և օտար հանդիսատեսին ներկայացրեց ճապոնական պարի պատմությունը, ուղղությունները և այլ հետաքրքիր փաստեր ու մանրամասներ: Ներկայացնողը ճապոնական ավանդական բեմական պարի Հանայագի ուղղության Վարպետ (շիհան) Հանայագի Միմոյուն էր: Հանայագի Միմոյուն (իրական անունը՝Տանակա Տամակի) 2 տարի 10 ամսական հասակում սկսում է ուսանել Վարպետ Հանայագի Միհոկոյի մոտ: Առաջին անգամ բեմ է բարձրանում 3 տարեկան հասակում, իսկ արդեն 15 տարեկանում ստանում է Հանայագի Միմոյու բեմական անունը: Երկար տարիներ արտասահմանում անցկացնելուց հետո, 29 տարեկան հասակում ստանում է Շիհանի (պատվավոր վարպետի) կոչում:

Ներկայումս բնակվում է Սինգապուրում: Գործի բերումով ներգրավված է Հայաստանում, Եթովպիայում, Վիետնամում, Շրի Լանակայում և այլ երկրներում իրականցվող JICA-ի աջակցության ծրագրերում որպես փորձագետ:
Ճանապարհորդելով աշխարհով մեկ՝ փորձում է պահպանել և փոխանցել ճապոնական մշակույթի գեղեցկությունն ու խորությունը և ներկայացնել ճապոնական ավանդական պարարվեստը որպես Ճապոնիայի մշակույթի մի մասնիկ:

Նրա ճապոներեն խոսքը հայազգի ճապոներեն չհասկացող հանդիսատեսին թարգմանում էր «ԻՐՈՀԱ» ՀԿ-ի նախագահ Ռուզան Խոջիկյանը :

Japanese traditional dance evening Nihon-Buto-2

Հեղինակ՝ Հ. Մուրադյան