Տարվա եղանակները Ճապոնիայում

Տարվա եղանակները Ճապոնիայում

Share

Ճապոնացիների զարմանալի յուրահատուկ մոտեցումը տարվա եղանակների նկատմամբ ծայրահեղ զգացմունքայնությունն է՝ «կիսեցուկան»: Հազիվ թե աշխարհում գտնվի մի ազգ, որ այսքան մեծ ուշադրություն դարձնի տարվա եղանակների հերթափոխին, ինչպիսին որ Ճապոնիան է: Այս պաշտամունքն իսկզբանե կապված է եղել ճապոնական սինտո կրոնի հետ, որի հիմքը բնության աստվածացումն էր: Ճապոնացիների համար տարվա եղանակների հերթափոխը վկայում է հավերժության, տիեզերքի անփոփոխության մասին:

Գարուն

Spring

Գարունը Ճապոնիայում ոչ միայն գույների ապստամբություն է, այլ նաև յուրահատուկ հոգեվիճակ: Տարվա այս եղանակին մարդկանց ամենուր ուղեկցում է ծաղկած սակուրաի տարբեր տեսարանները: Փողոցներում և զբոսայգիներում վարդագույն ամպի ձևով վեր է բարձրանում ծաղկած սակուրան, իսկ գետինը բալենու ծառից թափված տերևներից վերածվում է մի գեղեցիկ գորգի: Հանամի-այն ծաղիկներով հիանալու ավանդույթ է: Գարնան գալուն պես «վարդագույն ալիքը» հարավից աստիճանաբար տեղափոխվում է հյուսիս՝ գրավելով իր գեղեցկությամբ և հմայելով միասնությունը բնության հետ:

Ամառ

Summer
Ամառ-ավանդական տոնակատարությունների և տոնական հրավառությունների ժամանակահատված: Հրավառության ամենամեծ և գեղեցիկ տոնակատարություններից մեկը տեղի է ունենում հուլիսի վեջին Տոկիոյում՝ Սումիդա գետի ափին:
Ամառ-Ֆուջի լեռը բարձրանալու ժամանակահատված:
Ամառ-ծառերի, ծաղիկների ծաղկման շրջան, երբ ամբողջ երկրով մեկ ծաղկում է հիրիկը, հորտենզիան և նարդոսը:
Ամառ-արև և ծով: Լողափի սիրահարները անպայման պետք է լինեն Օկինավայում՝ Ճապոնիայի արևադարձային անկյունում: Ճապոնացիները նույնպես սիրում են Օկինավան և հաճախ են ընտրում այս շրջանը ամառային հանգստի համար: Այստեղ նրանք հաճախ անցկացնում են իրենց հարսանեկան արարողությունները և մեղրամիսը:

Աշուն

autumn japan
Աշնանը օդը օր օրի դառնում է էլ ավելի զով՝ տեղի բնակչությանն ու զբոսաշրջիկներին ազատելով կիզիչ շոգից: Մոտենում է բերքահավաքի ժամանակը: Ծառերի տերևները դառնում են դեղին և կարմիր՝ հարթավայրերն ու լեռնալանջերը ծածկվում են գեղատեսիլ ոսկեգույնով: Թխկու կարմիր տերևներով հիանալու ավանդույթը «մոմիձի» նույնպես շատ հայտնի է, ինչպես ամռանը ծաղկած սակուրայի տեսարաններով հիանալը: Աշնանը Կիոտոյում տեղի է ունենում քաղաքի ամենամասշտաբային տոնակատարություններից մեկը՝ «Ձիդայ մացուրին» կամ Դարաշրջանի Փառատոն: Նոյեմբերի կեսերին ամբողջ երկրով մեկ տեղի է ունենում ևս մեկ ավանդական տոնակատարություն՝ «Սիտի-գո-սան», որի հերոսները 3, 5 և 7 տարեկան երեխաներն են: Աշնանը հատկապես հաճելի է փախչել խոշոր քաղաքների աղմուկից և հանգստանալ բնության մենության մեջ: Շատ ճապոնացիներ և օտարերկրյա հյուրեր ձգտում են գնալ բնության տաք աղբյուրներ «օնսեն», ավանդական «ռյոկան» հյուրանոցների հարևանությամբ:

Ձմեռ

Winter

Ձմռանը Ճապոնիան վերածվում է ձնե հեքիաթի: Ձմեռն այն ժամանակահատվածն է, երբ երկրի հյուրերը սպասում են անմոռանալի տպավորությունների՝ այցելելով ձմռանը էկզոտիկ Ճապոնիա: Կապույտ ձմեռային երկինք և մեղմ կլիմա, ահա ճապոնական ձմռան հիմնական առանձնահատկությունները, որն անպայման կուրախացնի բոլոր զբոսաշրջիկներին:
Ձմեռը Ճապոնիայում, ինչպես և ամբողջ աշխարհում, նշանավորվում է Սուրբ ծննդյան և Նոր տարվա տոնակատարություններով: Ամբողջ երկրով մեկ անցկացվում են ամանորյա տոնավաճառներ և տոնական միջոցառումներ: Սակայն ձմեռը ոչ միայն տոնակատարությունների, այլն նաև առաղջ ապրելակերպի ժամանակահատվածն է: Այդ եղանակին, բաց երկնքի տակ կարելի է զվարճանալ ակտիվ սպորտաձևերով: Հոկայդո կղզու լեռնային շրջաններում և երկրի այլ անկյուններում զբոսաշրջիկներին սպասում են ձյունով ծածկված ձմեռային տեսարաններ և աշխարհի մակարդակով լեռնադահուկային հանգստավայրեր: Եվ ամենևին էլ պետք չէ լինել պրոֆեսիոնալ դահուկորդ կամ սնոբորդիստ: Ճապոնիայում ձմեռային ցանկացած մակարդակի սպորտաձևերի սիրահարների համար կա հիանալի լեռնալանջեր: Իսկ երեխաները կարող են սահել սահնակով կամ ռետինե փչված շրջանակների վրայով:
Ձմեռը բնության հետ առանձնանալու ժամանակն է: Ինչը կարող է լինել և՛ հաճելի, և՛ օգտակար առողջության համար, օրինակ լոգանքը, երբ լոգարանը լցված է բնության տաք աղբյուրների ջրերով: Եվ դեռ ավելին, երբ լոգարանը գտնվում է բաց երկնքի տակ, իսկ շուրջը ձյուն է և աջևում բացվում է հիանալի տեսարաններ: Այս տպավորությունները իհարկե երկար կմնան այցելուների հուշերում: Ձմեռը Ճապոնիայում զարմանալի ժամանակահատված է:
Ձմռանը ձյունածածկ Ֆուջի լեռը յուրահատուկ գեղեցկություն ունի, իսկ Օկինավայի արևադարձային կղզիներում ձմռանը ծաղկում է սակուրան՝ ազդարարելով գարնան մոտալուտ գալը: Ձմռանը կարելի է համտեսել այդ եղանակին հատուկ ուտեստներ, յուրաքանչյուր շրջան ունի իրեն հատուկ և բնորոշ ուտեստ: Եվ իհարկե ողջ երկիրը լուսավորված է Սուրբ ծննդյան պատկերազարդ լույսերով, ինչի շնորհիվ ճապոնական քաղաքները վերածվում են իրական ձմեռային հեքիաթի:
Գնումների սիրահարները նույնպես կվայելեն հաճելի անակնկալներ: Հունվարի 2-ին ողջ երկրով մեկ մեծ սուպերմարկետներում և փոքր խանութներում սկսում է մեծ տանական զեղչերը՝ «Կացու-ուրի»-ն:

նյութը վերցված է՝ http://visitjapan.ru/japan/seasons/