Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանում «ճապոներեն լեզվի օր»

Share
Սեպտենբերի 25-ին Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանում անց է կացվել «ճապոներեն լեզվի օր» մմիջոցառումը: Միջոցառման շրջանակներում տեղի ունեցավ ճապոներեն լեզվի բաց դաս, որն անցկացրեց Ճապոնական հիմնադրամի ներկայացուցիչ, Մոսկվայի մանկավարժական ինստիտուտի պրոֆեսոր պարոն Յամագուծի Տոսիյուկին: Որից հետո կայացավ պրոֆեսոր Յամագուծի «Շփվելու հմտություն  խթանելու համար նպատակային գործունեության աջակցություն» թեմայով սեմինարը և ճապոներեն լեզվով լավագույն մրցույթ ք.Երևանի ուսանողների միջև: Բոլոր միջոցառումներում ակտիվ մասնակցում էին ինչպես Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի ուսանողները, այնպես նաև Լեզվաբանական համալսարանի, Երեւանի պետական ​​համալսարանի, «Իրոհա» Ճապոնական կենտրոնի և այլ հյուրեր: Մրցույթի մասնակիցները 8 հոգի էին: Առաջան երեք տեղերը գրավեցին  Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի ուսանողները: Առաջին տեղը գրավեց «Տարածաշրջանային հետազոտություններ» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի Մարտիրոսյան Արմինեն, երկրորդ տեղը գրավեց նախապատրաստական բաժնի ուրանողուհի Մարիամ Ամառը և երրորդ տեղը գրավեց «Տարածաշրջանային հետազոտություններ» մմասնագիտությամբ մագիստատուրայի ուսանողուհի Լիլիթ Թամրազյանը: Մարտիրոսյան Արմինեն հոկտեմբերի վերջում կգնա Մոսկվա ԱՊՀ երկրների ուսանողների միջև մրցույթին մասնակցելու համար: Պետք է նշել, որ ճապոնական մրցույթն անցկացվում է Երևանում պարբերաբար, վերջին երեք տարիներին հյուրերին ընդունում է Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանը: Մրցույթից հետո կայացավ ճապոնական երգերի համերգ: Միջոցառումից հետո եղել է համերգ ճապոնական երգերի և «Հաիկու» եռատող բանաստեղծությունների մրցույթ: Բոլոր անվանակարգերում հաղթողները մրցանակներ են ստացել:
 profesor Yamaguti during seminar 1
 profesor Yamaguti during seminar 2

պրոֆեսոր Յամագուծին սեմինար է անցկացնում

 students during seminar

ուսանողները կլանված լսում են (առաջին պլանում Հայաստանի մրցույթի հաղթող Մարտիրոսյան Արմինե)

հատուկ շնորհակալություն Karine Karamyan նյութը տրամադրելու համար