25.05.2016 թվականին Հայաստանի և Ճապոնիայի կառավարությունների միջև դրամաշնորհի համաձայնագրի ստորագրում

25.05.2016 թվականին Հայաստանի և Ճապոնիայի կառավարությունների միջև դրամաշնորհի համաձայնագրի ստորագրում

Share

25.05.2016

Մայիսի 25-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության կառավարության և Ճապոնիայի կառավարության միջև հայտագրերի փոխանակման ձևով կնքվող դրամաշնորհի համաձայնագրի ստորագրման արարողությունը:

Վերոնշյալ համաձայնագիրը հայկական կողմից ստորագրեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Հայկարամ Մխիթարյանը, իսկ ճապոնական կողմից՝ ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Էյջի Տագուչին:

Դրամաշնորհն ուղղված է Հայաստանի տնտեսական և սոցիալական զարգացմանն աջակցելուն: Համաձայնագրով նախատեսվում է Հայաստանին տրամադրել 200մլն իեն գումարի (մոտ 2 մլն ԱՄՆ դոլար) չափով դրամաշնորհ` համապատասխան ապրանքների ձեռքբերման համար: Ծրագրի նպատակն է 2011թ. Ճապոնիայի երկրաշարժից տուժած գոտիներում արտադրվող ապրանքների անհատույց տրամադրումը զարգացող երկրներին:

On 25.05.2016 between the governments of Armenia and Japan was signed a grant agreement 2

նյութը վերցված է՝ http://mfa.am/hy/press-releases/item/2016/05/25/arm_jap_grant/

շնորհակալություն Իվետտա Հովսեփյանին այս նյութը տրամադրվելու համար!