2016 թվականի հուլիսի 4-ին Հայաստանում առաջին անգամ տեղի ունեցավ Էկոտուրիզմի փառատոն Վայոց Ձորում: Ժամը 1:00 –ին կայացավ փառատոնի բացման արարողությունը,
էկոզբոսաշրջային այդ օրը ժամը 11:00-ից 18:00 կազմակերպված ծառայությունների և գյուղատնտեսական արտադրանքի ցուցահանդես-վաճառքի հրապարակում:
Այնուհետև մասկակիցների նախասիրությունների համաձայն իրականացվեցին Հայաստանի սիրողական հեծանվասպորտի «Մարզային Գավաթ 4» մրցարշավը, քայլարշավներ Գոմք համայնքի էկոերթուղիներով (Խաչքար-մատուռ, Կամարաձոր, Խաչքարերով փորագրված ժայռ, Գոմքի լիճ), բուսաբանական էքսկուրսիա, ժայռամագլցում, ձիարշավ:
Երեկոյան խարույկի շուրջ տեղի ունեցան դասընթացներ արշավային հմտությունների վերաբերյալ և համերգային ծրագիր:
Իսկ հաջորդ օրը՝ հուլիսի 5-ին, սկսվեց նախաճաշով տեղական և տնական ուտելիքով, ուրցի թեյով, այնուհետև կրկին մասկակիցների նախասիրությունների համաձայն իրականացնեցին թռչնադիտում, յոգայի դասընթաց, քայլարշավ դեպի Մարտիրոս համայնքի տեսարժան վայրեր ( հին Մարտիրոս, Սբ: Աստվածածին վանական համալիր, ժայռափոր եկեղեցի և լեգենդար Չմոյի լիճ):
Հեղինակ՝ Հ. Մուրադյան