Հայաստանի Հանրապետության մարզեր

Հայաստանի Հանրապետության մարզեր

Share

Տավուշի մարզ

download

http://goo.gl/nQAdCZ

Տուվուշի մարզը Հայաստանի հյուսիսային կողմում է գտնվում: Տավուշը Հայաստանի ամենաանտառաշատ մարզն է, տարածքի համարյա կեսը անտառապատ է:
Տավուշի անտառային շրջանը հիասքանչ տեսք է ընդունում հատկապես աշնանը: Մարզի մեծամասնությունը ծովի մակարդակից 800-1700 մետր բարձրությունում է գտնվում: Այս մարզում կենդանիներն շատ են: Մասնաորապես գորշ արջ, վայրի վարազ, աղվես, գայլ և այլ կենդանիներ կարող եք տեսնել: Այստեղ մոտ 40 տեսակի թռչյուն կա: Իջևան կոչվող քաղաքը այս մարզի կենտրոնն է: Այս տարածաշրջանում կայացած պեղումների շնորհիվ մ.թ.ա. 2-1-րդ դարի դամբարաններ և ամրոցներ են հայտնաբերվել: Իջևան քաղաքում առկա ամրոցները, վանական համալիրները և այլն այս մարզում մարդիկ հնագույն ժանամակներից են բնակվել փաստի ապացույց է: Հայաստանի առավել բարգավաճ քաղաքներից մեկը Դիլիջան կոչվող քաղաքն է: Այս քաղաքը մշակույթի և առողջարարական կենտրոն է դարձել: Այստեղ կան  բազմաթիվ հյուրանոցներ և առողջարաններ, որտեղ կարող են բուժել թոքերի հիվանդությունները լյարդի, որովայնի և ստամոքս-աղիքային գոտու,  նյութափոխանակության խանգարումներ: Դիլիջան և Իջևան քաղաքի շրջակայքում մոտ 20 հանքային ջրերի ադբյուրներ կան: Գոշավանք վանական համալիր(11-13դար),  Հաղարծին վանական համալիր(11-13դար)

Goshvank

Գոշավանք վանական համալիր

Hagartin

Հաղարծին վանական համալիր

և այլ շինություններ Տավուշ մարզի զարդ են դարձել: Գտնվելով բարձր սարերում ամպերի մեջ թաքնված վանական համալրները հմայիչ գեղեցկություն ունեն:

նյութը վերցրած է՝ http://www.findarmenia.com/arm/armenia/tavush

Լոռու մարզ

300px-Lori.svg

http://goo.gl/occFbR

Լոռու մարզը Հայաստանի հյուսիսարևելյան մասում է գտնվում մարզկենտրոնը Վանաձոր քաղաքն է: Լոռու մարզի տարածքը զբաղեցնում է պատմական Հայաստանի Գուգարք նահանգի արևելյան մասի կեսը: Այստեղ X-XIդդ. գոյություն է ունեցել հայկական անկախ պետություն` Լոռու թագավորությունը: Այդ մարզը հարուստ է մասնավորապես մրգատու ծառերով, անտառներով և բերրի դաշտերով: Կլիման բարեխառն է: Հնագույն ժամանակից մարզը հարուստ մշակույթ ունի: Այս մարզի հայտնի տեսարժան վայրերն են Սանահին 

300px-Sanahin_Monastery

և Հաղպատ

300px-Haghpat-Nshan

վանական համալիրները: Երկու վանական համալիրը այս տարածաշրջանում 10-13 դարերում են կառուցվել: 1996 թվականին այդ երկու վանակա համալիրևերը ՅՈՒՆԵՍԿՈ-ի աշխարհի ժառանգություն են դարձել:

նյութը վերցված է՝ http://www.findarmenia.com/arm/armenia/lori

Շիրակի մարզ

300px-Shirak.svg

http://goo.gl/Fal6vn

Շիրակի մարզը միաժամանակ սահմանակից է երկու պետության` Թուրքիային և Վրաստանին: Աշխարհագրական դիրքի առանձնահատկությունը այն է, որ Վրաստանի տարածքը`  Շիրակի մարզին հարող պետական սահմանի ամբողջ երկայնքով հիմնականում հայաբնակ է:  Շիրակի մարզն իր անունը ստացել է պատմական Հայաստանի Այրարատ աշխարհի Շիրակ գավառից, որն ավելի ընդարձակ տարածություն էր գրավում: Այն հարուստ է բերրի հողով, կլիման զով է: Մայրցամաքային կլիմա ունի: Ի տարբերություն այլ մարզերի հիմնականում ձմռանը ցուրտ ժամանակ ցրտահարություններ է լինում, ամռանը շատ տաք է լինում: Այստեղ ըստ Ռիխտերի սանդղակի 8-9 բալանոց սեյսմաակտիվ գոտի է: Մարզի կենտրոնը Գյումրի կոչվող քաղաքն է: Գյումրու ծովի մակարդակից բարձրությունը 1550մետր է: Ըստ հնէաբանների մարդիկ ապրել են Գյումրիում մոտ մեկ միլիոն տարի առաջ: Այստեղից փղի, ցուլի, ուղտի, անհայտ կենդանիների մասունքներ են գտել: Արթիկ կոչվող քաղաքը տուֆի գործարաններով հարուստ է: Հայաստանում կան 40 գույնի տուֆեր: Արթիկ  կոչվող քաղաքին մոտ գտնվում է մ.թ. 7-8 դարում կառուցված Հառիճի վանքր:

Harat monastry

Ախուրյան գետի ձախ ափին գտվում է Մարմարաշեն

Marmarashen monastry

կոչվող վանական համալիրը: 1988 թվականին Սպիտակի մեծ երկրաշարժի հետևանքով այդ տարածաշրջանը մեծ վնասներ է կրել:

նյութը վերցված է՝ http://www.findarmenia.com/arm/armenia/shirak

Արագածոտնի մարզ

250px-Aragatsotn.svg

http://goo.gl/BG1LFH

Արագածոտնի մարզը Հայաստանի Հանրապետության արևմտյան մասի մարզ է: Մարզկենտրոնը Աշտարակ քաղաքն է: Թուրքիայի հետ սահմանակից է: Մակերեսը 2753 կմ2 է,  բնակչությունը՝ 141 հազարմարդ: Մարզի աշխարհագրական դիրքի կարևոր առանձնահատկությունն այն է, որ գտնվում է մայրաքաղաք Երևանի և ՀՀ ամենաբարձր լեռնագագաթի՝ Արագածի

mount Aragatc

միջև: Արագած սարի ամենաբարձր գագաթի բարձրությունը ծովի մակարդակից 4096 մետր է: Արագածը միշտ եղել է երկրաբանների տուրիստների ուշադրության կենտրոնում: Սարի լանջերը ծածկված են անցյալի քաղաքակրթությամբ: Այդ մարզում շատ են բնական գեղեցիկ վայրերը: Ամենահետաքրքրի, գրավիչ եկեղեցիները Ծիրանավոր /10-13դ.դ./,

Tciranavor

Կարմրավոր /7-19դ.դ./,

Karmravor

Սպիտակավոր /13դ./ եկեղեցիներն են:

Spitakavor

Սպիտակավոր եկեղեցի

Կարմրավոր եկեղեցու հին ոճը՝ կարմիր կղմինդրե տանիքը, մինչ օրս պահպանվել է: Արագածոտն մարզի լանջին գտնվող Բյուրական ավանում աստղագիտական կերտրոն կա: Այդ հայերի համար հզոր կենտրոն է, քանզի այն ճանաչված է ողջ աշխարհում: Բյուրականի աստղադիտարանը 1946 թվականին է բացվել: Աստղադիտարանը ծովի մակարդակից 1500 մետր բարձրություն ունի: Դա աշխարհի ամենամեծ աստղադիտարանն է: Բյուրականից 7 կմ հեռու հյուսիսային կողմում գտնվում է Ամբերդ ամրոցը:

Amberd

Ամբերդ ամրոց

Բարձրությունը ծովի մակարդակից 2300 մետր է: Սաղմոսավանք վանական համալիրի

Saghmosavanq

շինարարությունը 1215 թվականից 1290 թվական է շարունակվել: Այստեղ մանրանկարչությամբ զարդարված շատ գրականություն են պատճենել: Արագած սարի գեղեցկությունը ավարտվում է Մաստարա եկեղեցով:

Mastara

Մաստարա եկեղեցում որմնանկարներ շատ կան: Բացի դրանից Թալինի

Talin's fortrees

և Առուճի ամրոցներն

Arutc fortrees

են հայտնի:

նյութը վերցված է՝  http://www.findarmenia.com/arm/armenia/aragatzotn

Կոտայքի մարզ

300px-Kotayk.svg

http://goo.gl/CN0hdb

Հայաստանի Հանրապետության կենտրոնական մասում գտնվում է Կոտայք մարզը: Այս մարզը ՀՀ-ում միակ «ներքին» մարզն է: Մարզկենտրոնը Հրազդան  քաղաքն է: Օդի ջերմաստիճանը ամռանը +19, ձմեռը -9 աստիճան է: Մարզի 1/3-ը անտառներով են շրջապատված: Հրազդանը արդյունաբերական կենտրոն է, հնագիտական շինություններով հարուստ է, մասնավորապես 13-րդ դարի շինություններ շատ կան: Այս մարզի ամենահայտնի շինությունը հելլենիստական ​​դարաշրջանում կառուցված Գառնու տաճարն է:

Garni temple

Գառնու տաճարը թագավորի կողմից օգտագործվում էր որպես ամառային նստավայր: Տաճարը գտնվում է գեղեցիկ եռանկյունուն սարահարթի վրա: Հելլենիստական ոճով տաճարին մոտ բաղնիք կա: Գետնի տակից ջերմացնող համակարգի հիասքանչ ճարտարապետական ոճը զգացնել կտա:  Գառնու տաճարից 5 կմ հեռու վայրում Գողթի կիրճում վաղնջական ժամանակներից փորված ժայռում Գեղարդ վանական համալիրն

Geghard monastry

է գտնվում: Հնում այն կոչվել է Այրիվանք: Վանքը Գեղարդ անվանափոխության պատճառը Հայաստանում գտնվող  Հիսուս Քրիստոսի կողը խոցած գեղարդ կոչվող նիզակը 1260 թվականից այս վանքի մեջ է պահվել:
Ծաղկաձոր քաղաքը մարզի մարգարիտն է դարձել: Սա փոքրիկ հանգստավայր քաղաք է: Ծաղկաձոր կոչվող քաղաքը հայտնի է սպորտային համալիրներով: Ձմեռային և ամառային սպորտաձևերի համար անհրաժեշտ սպորտային համալիրներ կան: Ձնով ծածկված բլուրը ձմեռային սպորտաձևեր սիրող մարդկանց գրավում է: Դահուկորդները ճոպանուղղով Թեղենիս սարն են բարձրանում և կարողանում են սարից ներքև սահել:

նյութը վերցված է՝ http://www.findarmenia.com/arm/armenia/kotayk

Գեղարքունիքի մարզ

300px-Gegharkunik

http://goo.gl/1XsJ3M

Գեղարքունի մարզը Հայաստանի արևելյան մասում է գտնվում, բարձրությունը ծովի մակարդակից մոտավորապես 1500-1700 մետր է: Գեղարքունիքի մարզն իր տարածությամբ ամենամեծն է: Առանձնահատկությունն այն է, որ տարածքի 1/4-ը ծածկված է ջրով: Ամենաբարձր գագաթը Աժդահակ կոչվող սարն է /3589 մետր/: Այդ մարզի կենտրոնը Գավառ կոչվող քաղաքն է: Կարևոր արդյունաբերական քաղաքը Սևանը, Գեղամա սարի արևելյան կողմում է գտնվում: Սևանա լիճը

lake Sevan

գտնվում է մարզի կենտրոնում և Հայաստանի զմրուխտն է հանդիսանում: Սևանա լիճը ծովի մակարդակից մոտավորապես 1900 մետր է: Հնում Գեղամա ծով էին անվանվում: Սևանա լիճը աշխարհում ամենաբարձր քաղցրահամ լիճն է: Այս մարզի ամենահայտնին՝ Սևանա լճի իշխան կոչվող սաղմոն խմբին պատկանող ձուկն է: Այդ իշխան կոչվող ձուկը Սևանա լճի թագավորն է: Սևանա թերակղզնին վանական համալիրի հետ միասին բնության գաղտնիքներից մեկն է: Սևանի վանքը

Svanavanq

Սևանաի թերակղզու տեսարժան վայրն է: Վանական համալիրը երեք եկեղեցուց է կազմված:

Noraduz

Նորատուսի գերեզմանատուն

նյութը վերցված է՝ http://www.findarmenia.com/arm/armenia/gegharkunik

Արմավիրի մարզ

300px-Armavir.svg

http://goo.gl/nLKI2O

Արմավիր կոչվող մարզը Արագածոտն մարզի հարավային կողմում է գտնվում: Այս մարզին Հայաստանի հին մայրաքաղաք Արմավիր անունը շնորհվեց: Արմավիրի մարզը տարածքի մեծությամբ ամենափոքրն է Հայաստանի Հանրապետությունում: Այստեղ է գտնվում Արաքս գետի միջին հոսանքում կառուցված առայժմ միակ ավտոճանապարհային կամուրջը, որը Հայաստանի Հանրապետությունը միացնում է Թուրքիային: Արմավիր մարզը Արարատ սարի և Արագած սարի միջև է գտնվում: Արմավիր մարզը արևոտ է ունի չոր ցամաքային կլիմա: Մեծամոր կոչվող լիճը այստեղի միակ ջրամբարն է: Մասնավորապես մարզում շատ են որդան կարմիր կոչվող կարմիր միջատները: Այդ միջատներից ներկ են պատրաստում: Նախապատմական ժամանակներից ի վեր այստեղի շատ ամրոցների, պալատների փլատակներ և դամբարաններ են պահպանվել: Եզակի հուշարձան է Մեծամորի բլրի լանջին պեղված հինգհազարամյա հնության (բրոնզեդարյան) մետաղաձուլարանը: Պատմական մեծ արժեք են ներկայացնում Արարատյան թագավորության Արգիշթիխինիլի քաղաքի ավերակները: Հայաստանի երկար պատմության ընթացքում 13 մայրաքաղաքներ են եղել, որից 4 մայրաքաղաքը այս տարածաշրջանից՝  Արմավիր, Երվանդաշատ, Բագարան, Վաղարշապատ: Վաղարշապատը(ճանաչելի է նաև Էջմիածին անունով) ներկայիս Հայաստանի մայրաքաղաք Երևանից ավտոմեքենայով մոտ 15 րոպե հեռավորության վրա է գտնվում: Մ.թ.ա. 117-140թվականներին հայ Վաղարշ թագավորի մայրաքաղաքն էր: Քրիստոնեությունը պետական կրոն ընդունելուց հետո հայոց Տրդատ երրորդ թագավորը Վաղարշապատ քաղաքի հեթանոսական տաճարը քնադեց և այդտեղ Հայաստանի գլխավոր եկեղեցին կառուցեց: Ըստ լեգենդի այստեղը` Հայաստանում, քրիստոնեություն սովերոցրած մարդը՝ սուրբ Գրիգորը, երազում է տեսել: Հիսուս Քրիստոսը երկնքից իջնել է ձեռքում եղած գավազանով ցույց է տվել տեղը որտեղ եկեղեցին պետք է կառուցվի: Էջմիածին բառը, եթե  թարգմանենք, ասծո միակ որդու իջած տեղ իմատսն է արտահայտում:

Ejmiatin

Էջմիածնի մայր տաճար

նյութը վերցված է՝ http://www.findarmenia.com/arm/armenia/armavir

Արարատի մարզ

587px-Ararat.svg

http://goo.gl/Jh4xIj

Այս մարզը Հայաստանի անևմտյան մասում Երևանից հարավում է գտնվում: Արարատի մարզի տարածքը եղել է պատմական Հայաստանի Այրարատ նահանգի Ոստան գավառի մի մասը այն գավառի, որը միջնադարում հայտնի էր որպես մայրաքաղաքների գավառ: Այստեղ էին գտնվում Արտաշատ և Դվին մայրաքաղաքները: Արարատ սարի հիասքանչ բնական բարձրությունը, այնուհետև անդուդի խորքում գտնվեը առասպելի և պաշտպանմունքի առարկաի աստիճան մեծ ազդեցություն է թողնում հայերի վրա: Արարատ մարզի ևս մեկ հայտնի վայրը Արարատ սարի կողքին Խոր Վիրապ կոչվող վանական համալիրի

khor virap

գրավիչ կառույց է: Անցյալում դա Խոր Վիրապ կոչվող նկուղ էր: Այստեղ 301 թվականին քրիստոնեությունը պետական կրոն ընդունելուց առաջ սուրբ Գրիգորը 13 տարի բանտարկված էր:

mount Ararat

Արարատ լեռան տեսարան մայրաքաղաք  Երևանից

նյութը վերցված է՝ http://www.findarmenia.com/arm/armenia/ararat

Վայոց Ձորի մարզ

300px-Vayots_Dzor.svg

http://goo.gl/HMQQnr

Վայոց Ձորի մարզը գտնվում է Հայաստանի հարավային կողմում: Վայոց Ձորի մարզն իրոք ձորերի երկիր է: Մարզի 20% -ում անտառներ կան: Լեռնալանջերն ամենուրեք կտրատված են խոր կիրճերով ու ձորերով: Մարզը ծովի մակարդակից 1000-2300մետր բարձրության վրա է: Վայոց Ձորի հիմնական ջրային զարկերակը Արփա գետն է: Այս մարզի կենտրոնը Արփա գետի ափին գտնվող Եղեգնաձոր քաղաքն է: Այս մարզի արևելյան մասում 13-14 դարերում կառուցված Գլաձոր համալսարանը կա: Այս մարզը նաև հայտնի է գեղեցիկ բնություն ունեցող Ջերմուկ առողջարանային քաղաքով:

Jermuk

Ջերմուկ  քաղաք

Ջերմուկ քաղաքր գտնվում է լավ բնակլիմայական պայմաններ ունեցող վայրում, ամռանը զով է, ձմեռը մեղմ: Այս մարզի արևելյան մասում 12-13-րդ դարերում կառուցված Նորավանք կոչվող վանական համալիրն կա:

Noravanq

Նորավանք վանական համալիր

Այս վանական համալիրը Նորավանք կոչվող կիրճում է գտնվում: Այդ ձորը հարուստ է առանձնահատուկ վայրի խոտաբույսերով և վայրի մրգերով ու կենդանիներով: Այս մարզում կան բուսաբանական այգի և քարանձավների խումբ: Այս մարզում հնություններ շատ են գտել:

նյութը վերցված է՝ http://www.findarmenia.com/arm/armenia/vayots-dzor

Սյունիքի մարզ

300px-Syunik.svg

http://goo.gl/vhlmYH

Սյունիքի մարզը ցամաքային տարածքց չափերով առաջինն է: Նախկինում Սյունիք անունով կոչվել է Մեծ Հայքի իններորդ նահանգը: Նախկինում Սյունիքի մարզի տրանսպորտային-աշխարհագրական դիրքը խիստ անբարենպաստ էր: Այժմ Արաքս գետի նոր կամրջի կառուցումով Սյունիքը խիստ կարևոր տարանցիկ նշանակություն է ձեռք բերում: Հայաստանում Սյունիքի մարզը անվանում են Հայաստանի հարավային դարպասներ, Զանգեզուրով, Մեղիով, սյունիքի բարձրավանդակով է շրջապատված: Այս մարզի ծովի մակարդակից, ամենաբարձր կետը Կապուտաջուղ կոչվող սարն է՝ 3904մետր, իսկ ծովի մակարդակից ամենացածր կետը Արաքս գետի հովտում է գտնվում՝ 4380 մետր: Մարզի վարչական կենտրոնը Կափան  քաղաքն է: Կափանը ծովի մակարդակից 750 մետր բարձրության վրա է գտնվում և պղնձի ու մոլիբդենի հանքավայրերով է հարուստ:  Գորիսը գտնվում է Վարարակ կոչվող գետի ափին, Առողջարանային քաղաք է: Գորիս քաղաքում քարանձավային բնակավայրեր կարող եք տեսնել: Քարահունջ կոչվող քարե աստղադիտարանը մ.թ.ա. հազարամյակների պատմություն ունի: Խնձորեսկ գյուղը  նման ամֆիթատրոնի: 9-13-րդ դարում կառուցված Տաթևի վանքը 2010թ-ից նշանավորվել է աշխարհի ամենաերկար ճոպանուղիով:

նյութը վերցված է՝ http://www.findarmenia.com/arm/armenia/syunik