19.03.2016 թվականին ժամը 18:00 Հայաստանի նկարիչների միության շենքում տեղի ունեցավ ՀՀ Ճապոնիայի դեսպանության և հայ-ճապոնական «Հիկարի» գիտամշակութային կենտրոնի կազմակերպած Յամադա սենսեյի հետ վարպետության դասի բացման արարողությունը: Առաջինը խոսեց հայ-ճապոնական «Հիկարի» գիտամշակութային կենտրոնի նախագահ Կարինե Փիլիպոսյանը:
Այնուհետև հյուրերին հայերեն լեզվով ողջյունեց Հայաստանում Ճապոնիայի դեսպան Էիջի Տագուչին: Որից հետո մոտ 10 րոպե երգեց հայ-ճապոնական «Հիկարի» գիտամշակութային կենտրոնի երգչախումբը:
Որից հետո Յամադա սենսեյը վարպետորեն վարեց իկեբանայի վարպետության դասը, որի ընթացքում նա ճապոներեն լեզվի մասնագետ Լիլիթ Խանսուլյանի թարգմանության շնորհիվ հանդիսատեսին, մանրամասն բացատրություններ տալով պատրաստեց 8 իկեբանա:
Իսկ վերջում նախօրոք գրանցված մասնակիցներին բաժանվեցին իկեբանա պատրաստելու նյութեր և նրանք մեծ հաճույքով պատրաստեցին ու այնուհետև, որպես հուշանվեր իրենց տուն տարան, Յամադա սենսեյի սովորեցրած շունիկ կոմպոզիցիան:
Հեղինակ՝ Հ. Մուրադյան