Ճապոնիայում ավտոբուս-էլետրակայան են ստեղծել

Ճապոնիայում ավտոբուս-էլետրակայան են ստեղծել

Share

18/01/2014
Ճապոնական Hino Motors Ltd ավտոկոնցերնը էլեկտրոնիկայի Hitachi Ltd արտադրողի հետ համատեղ մշակել է ավտոբուսի նոր մոդել, որն ի վիճակի է դառնալու շարժական էլեկտրակայան ու բնակչությանը էլեկտրականություն մատակարարել տարերային աղետի դեպքում:
Այն ունի խնայող ու էկոլոգիապես անվտանգ հիբրիդային շարժիչ: Հատուկ ռեժիմում ողջ էներգիան, որն արտադրում է իոնա-լիթիումային մարտկոցը, կմատակարարվի բաժանորդին: Մշակողների գնահատականների համաձայն՝ ավտոբուս-էլեկտրակայանը կարող է 10 ժամվա ընթացքում լիովին էլեկտրականությամբ ապահովել դպրոցի շենք. հենց դրանք Ճապոնիայում երկրաշարժերի կամ ցունամիների դեպքում ծառայում են որպես ապաստարան:
News.am
նյութը վերցված է՝ http://goo.gl/lv4jAO