2019 թվականի դեկտեմբերի 21-ին Անի Պլազա Հյուրանոցի Նաիրի դահլիճում տեղի ունեցավ Հայ-ճապոնական կրթական և մշակութային փոխանակման կենտրոն «ԻՐՈՀԱ» ՀԿ-ի կողմից 2020 թվականի ամանօրի դիմավորումը և այդ ՀԿ-ի ստեղծման հինգերորդ տարեդարձի նշումը: Սկզբում հյուրերին ողջունեց կենտրոնի նախագահ Ռուզաննա Խոջիկյանը և փոխնախագահ Մինամիե Շուիծին:
Միջոցառումը ճապոներեն ու հայերեն վարեցին Իրոհա կերտրոնի աշխատակցուհի Դրաննա Դիանա Շահվերդյանը և հայերեն լեզու և մշակույթ սովորելու ժամանած տիկին Ֆուջիտա Կինոն:
Այնուհետև հյուրերին ողջյունեց ՀՀ Ճապոնիայի լիազոր և արտակարգ դեսպան Ջուն Յամադան:
Այնուհետև Իրոհա կենտրոնի գործունեությունը ներկայացրեցին պատկերահանդես /սլայդշոու/ով:
Սկզբից հյուրերին ցուցադրվեց Տոկյոբոն պարը,
կենտրոնի տաղանդավոր անդամներից մեկը՝ Միքայել Նշանյանը, ճապոներեն երգ երգեց,
Դուդուկ նվագեց արդեն Հայաստանում ճանաչված պարոն Սուձուկի Կենտոն:
Որից հետո կենտրոնի սաները տարբեր երաժշտական համարներներ կայացրեցին և խաղեր խաղացին:
Հայ-Ռուսական Սլավոնական Համալսարանի սաները ելույթ ունեցան:
Գեղեցիկ ելույթ ներկայացրեց նաև Իրոհա կենտրոնի, այս պահին Հայաստանում գտնվող, ողջ անձնակազմը: Իհարկե հիշատակելով կենտրոնի անձնակազմից Զարինե Հովակիմյանին, որ չէր կարողացել ներկա գտնվել, քանզի հիմա ճապոնիայում վերապատրաստման դասընթացների է մասնակցում:
Իսկ վերջում հյուրերը համտեսեցին «ԻՐՈՀԱ»կենտրոնի հինգերորդ տարեդարձի կապակցությամբ պատրաստված համեղ և գեղեցիկ տորթը:
Մինչ տորթի կտրելնն ու հյուրերին մատուցելը ներկա հյուրերը կենտրոնի մասինիրենց կարծիքները հայտնեցին:
Հեղինակ՝ Հ. Մուրադյան