Ճապոնական ֆիլմերի փառատոն կանցկացվի Հայատանի տարբեր քաղաքներում դեկտեմբերի 12-ից 21-ը

Ճապոնական ֆիլմերի փառատոն կանցկացվի Հայատանի տարբեր քաղաքներում դեկտեմբերի 12-ից 21-ը

Share

11/12/2019                                                                                                                                                                                                                                                      Գոհար Իսախանյան

Ճապոնական ֆիլմերի 14-րդ փառատոնի շրջանակներում ժամանակակից կինոնկարներ կցուցադրվեն Երևանում, Սպիտակում, Գյումրիում, Էջմիածնում և Իջևանում: Փառատոնը կանցկացվի դեկտեմբերի 12-ից 21-ը:

«Այժմ Ճապոնիայում բուռն զարգացում է ապրում ֆիլմարտադրությունը, և մարդիկ սկսել են ավելի հաճախ այցելել կինոթատրոններ: Կարծում եմ` այս փառատոնը լավ առիթ կհանդիսանա, որպեսզի Հայաստանում էլ ցուցադրվեն
ճապոնական ժամանակակից  ֆիլմերը» – նշեց ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան:

Նրա խոսքով` շատերն են ցանկություն հայտնում դիտել ճապոնական դասական ֆիլմեր և հույս ունի, որ հաջորդ տարի կհաջողվի հանդիսատեսին ներկայացնել ճապոնական այնպիսի ռեժիսորների ֆիլմեր, ինչպիսիք են
Յասուջիրո Օզուն, Ակիրա Կուրոսավան:

Հայ -ճապոնական  «Հիկարի» գիտակրթամշակութային կենտրոնի նախագահ Կարինե Փիլիպոսյանը նշեց, որ այս անգամ կինոփառատոնի շրջանակներում ներկայացվելու է երեք ֆանտաստիկայի ժանրի և մեկ վավերագրական

լիամետրաժ կինոնկար և կինոփառատոնը բացվելու է «Բնակարանների լվացում» ֆիլմով: «Այս տարի առաջին անգամ ճապոնական ֆիլմերի փառատոնի պատմության մեջ ֆիլմերը ցուցադրվելու են նաև հայերեն ենթագրերով»

-նշեց նա:

Դեկտեմբերի 12-ին Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում կցուցադրվի  «Բնակարանների լվացում» ֆիլմը, դեկտեմբերի 13-ին` «Ֆուջիկո Հեմինգ․ լռության և միայնության դաշնակահարուհին», իսկ դեկտեմբերի 14-ին «Ճակատագիր. մի պատմություն Կամակուրայում» և «Ծովից եկածը» ֆիլմերը: Դեկտեմբերի 15-ին Սպիտակի մշակույթի տանը կցուցադրվի «Ճակատագիր. մի պատմություն Կամակուրայում» ֆիլմը, նույն օրը Գյումրու  «Նարեկ» բարեգործական հիմադրամում` «Ֆուջիկո Հեմինգ․ լռության և միայնության դաշնակահարուհին» ժապավենը, Էջմիածնի քաղաքապետարանի կինոսրահում դեկտեմբերի 20-ին կցուցադրվի «Բնակարանների լվացում»

ֆիլմը, իսկ դեկտեմբերի 21-ին Իջևանում` «Ծովից եկածը» կինոնկարը:

նյութը վերցված է՝ https://haydzayn.com/