10.01.2016թ-ին ժամը 13:00-18:00-ը «Սակուրադա» ճապոնական ռեստորանում տեղի ունեցավ Կաիկիձոմե միջոցառումը, որը Նոր Տարում նշվող ճապոնական հիերոգլիֆ գրելու իրադարձություն է:
Միջոցառմանը մասնակցում էին ինչպես «Սակուրադա» ռեստորանին արդեն ծանոթ մարդիկ, որոնք մասնակցել էին նախկինում կազմակերպված միջոցառումներին, այնպես էլ պատահաբար այլ աղբյուրներից այդ միջոցառման մասին տեղեկացված մարդիկ: Նրանք մինչ միջոցառման սկիզբը նախ ճաշակեցին համեղ և յուրօրինակ ճապոնական ուտեստ, հետո հյուրերը ոեստորանի տիրոջ՝ Յուջի Սակուրադայի կողմից նախօրոք պատրաստած և դրանց իմաստը հայերեն և անգլերեն մի առանձին փոքրիկ տեղ գրված կամ մինչ միջոցառումը արդեն նախօրոք նախապատրաստած հրերոգլիֆներն էին արտանկարում:
Հեղինակ՝ Հ. Մուրադյան