Ի գիտություն ՀՀ Զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացիների

Ի գիտություն ՀՀ Զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացիների

Share

07 մայիսի, 2020

ՀՀ Զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա այն քաղաքացիները, ովքեր համավարակի պատճառով կիրառված սահմանափակումների և օդային հաղորդակցության բացակայության պատճառով չեն կարողացել ժամանակին վերադառնալ հայրենիք՝ իրենց հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ ներկայանալու նպատակով, անհրաժեշտ է որպեսզի այդ քաղաքացիներն իրենց տվյալներն ուղարկեն հետևյալ էլ-փոստի հասցեին՝ armembjapan@mfa.am՝ հետագա իրավական գործընթացները կանոնակարգելու և ըստ հնարավորության՝ նրանց տեղափոխումը Հայաստանի Հանրապետություն կազմակերպելու համար:

Դեսպանությանն ուղղված նամակում անհրաժեշտ է նշել քաղաքացու անունը, ազգանունը, հայրանունը, անձնագրի սերիան և համարը, ծննդյան ամսաթիվը, հաշվառման վայրի զինկոմիսարիատի անվանումը կամ ՀՀ-ում հաշվառման հասցեն, տվյալ երկրում գտնվելու վայրն ու բջջային հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն, «Viber», «WhatsApp»։

Առաջին իսկ հնարավորության դեպքում Ճապոնիայում ՀՀ դեսպանությունը կապ կհաստատի գրանցված քաղաքացիների հետ և կտեղեկացնի Հայաստան վերադառնալու հնարավոր տարբերակների մասին։

Հիշեցնում ենք, որ անձնագրի ժամկետը լրացած լինելու դեպքում պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու նպատակով հայրենիք վերադարձող քաղաքացիներին ՀՀ վերադարձի վկայականը տրամադրվում է անվճար:

նյութը վերցված է՝ https://japan.mfa.am