Երկրորդ  ճապոնական երաժշտական մրցույթ-փառատոն « Նեիրո» Հայաստանում(տեսանյութ)

Երկրորդ ճապոնական երաժշտական մրցույթ-փառատոն « Նեիրո» Հայաստանում(տեսանյութ)

Share

2019 թվականի մայիսի 26-ին ժամը 13:00-ից 16:00 Հայ- Ռուսական Սլավոնական համալսարանի մեծ դահլիճում տեղի ունեցավ Իրոհա կենտրոնի կազմակերպած  «Ճապոնական երաժշտական երկրորդ մրցույթ-փառատոն «Նեիրո»ն   Հայաստանում:

Ժյուրիի կազմում են եղել Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադան,  կոմպոզիտոր,  երաժշտագետ եւ երաժշտական պրոդյուսեր Շուշան Սարգսյանը, «Նաղաշ»  անսամբլի մեներգչուհի Տաթեւիկ Մովսիսյանն ու ճապոներենի դասախոս Արիհիկո Հասեգավան:

Միջոցառման բացումը սկսեվց Իրոհա կերտրոնի անդամների այս տարվա հայտնի պարով, այնուհետև  ողջույնի խոսքերով հանդես եկավ Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Յամադան:

Որից հետո Ռուզան Խոջիկյանը բեմ հրավիրեց Սլավոնական համալսարանի Հումանիտար ինստիտուտի տնօրեն պարոն Սարգսյանին:

Պարոն Սարգսյանի ողջույնի խոսքից հետո ներկայացվեցին ժյուրիի անդամներիը: Որից հետո մրցույթը բացեց Անահիտ Պարսեկովան «Սեկաի նո յակուսոկու» երգով: Երկրորդը ելույթ ունեցավ Էլինա Եկամլյանը «սակուրա-սակուրա» երգով:

Երրորդը ելույթ ունեցավ «Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցի ժողովրդական գործիքների կվինտետ» ը «First love-առաջին  սեր» երաժշտական համարով , իսկ չորորդը ելույթ ունեցավ դաշնակարուհի Անի Մարտոյանը:

Հաջորդը Դիանա Շահվերդյանն էր, ով երգեց Just be friends երգը:

Որից հետո ելույթ ունեցան «Նանամի նո հանա» պարային դուետը «Kagura dance» , Ռաֆայել Հովհաննիսյանը Last dance, Օվսաննա Թումանյանը «Bad apple and Gokuraku jodo», Քրիստինա Գրիգորյանը«Tender rain», Լիլիթ Վարդանյանը «Nan demo nai» , «Գինգա»  պարային դուետը «Galaxies», Մարինա Ղազանջյանը «Tsukiakari» կատարումներով:

Նախավերջում մինչ ժուրին կայացնում էր իր դժվարին ընտրության պարտականությունը, փառատոնին հրավիրված 7 հյուները՝

1 . «Հայ Լաո» – Տիգրան և Վարդան Թադևոսյանները

The Second Japanese Musical Contest Festival “Neiro” in Armenia-Hay Leo

2. Հայաստանում Ճապոնիայի լիազոր և արտակարգ դեսպան պարոն Յամադա Ձյուն

The Second Japanese Musical Contest Festival “Neiro” in Armeniai-Jun Yamada

3. «Նաղաշ» համույթի մեներգչուհի Տաթևիկ Մովսիսյանը, Անահիտ Դիբլարյանը և Էդուարդ Ներսեսյանը

The Second Japanese Musical Contest Festival “Neiro” in Armenia-Tatevik Movsisyan

4. Անի Մեգումյանը

The Second Japanese Musical Contest Festival “Neiro” in Armenia-Ani Megumyan
5. . «History – Bad»  խումբը

The Second Japanese Musical Contest Festival “Neiro” in Armenia -History - Bad
6. Դիլիջանի միջաղգային դպրոցի սան ճապոնացի Սուձուկի Կենտոն /դուդուկ, դաշնամուր/

The Second Japanese Musical Contest Festival “Neiro” in Armenia –Suzuki Kento
7. Իրոհա կենտրոնի անդամները «Տոկյո բոն» պար

Ելույթներով հաճելիորեն զբաղեցրեցին հյուրերի:

Իսկ միջոցառման վերջում ժյուրիի անդամ Տաթևիկ Մովսիսյանը հայտարարեց 3-րդ մրցանակակրին՝ «Սպենդիարյանիանվաներաժշտականմասնագիտականդպրոցիժողովրդականգործիքներիկվինտետ», ժյուրիի մյուս անդամ, Հայաստանում ճապոներեն լեզվի ուսուցիչ և “ՋԱՍԿ” -ՃապոնիաՀայաստանԱջակցությանկենտրոն ՀԿ-ի նախագահ պարոն Արիհիկո Հասեգավան հայտարարեց 2-րդ մրցանակակրին՝ Քրիստինա Գրիգորյանին:

և առաջին Մրցանակակրին՝ ՕվսաննաԹումանյանին հայտարեց դեսպան Յամադա Ձյուն:

Հեղինակ՝ Հ. Մուրադյան