10.10.2015
Ճապոներենի ժամ Գյումրու Միքայել Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում: Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ ու լիազոր դեսպան Էյջի Տագուչիի նախաձեռնությամբ եւ Հայաստանի Հանրապետության Կրթության ու գիտության նախարարության համաձայնությամբ ամեն շաբաթ մեկ օր ճապոներենի մասնագետը գյումրեցի երիտասարդներին կսովորեցնի ճապոներեն, կծանոթացնի երկրի մշակութային առանձնահատկություններին: Դասընթացներին մասնակցելու պատրաստակամություն հատնել են շատերը: Նպատակը մեկն է՝ սերտել լեզուն, հույս ունենալով, որ դա նոր հնարավորութուններ կստեղծի ապագայում:
նյութը վերցված է՝ http://tsayg.am/mainpage/13793-us-l-insls-l-ssl.html