Երբեմն տպավորություն է ստեղծվում, որ ամենաերջանիկ և կյանքից գոհ մարդիկ ապրում են Ծագող արևի երկրում: Իսկ ահա բանն այն է, որ Ճապոնիայի մշակույթը խիստ տարբերվում է այլ ժողովուրդների մշակույթից: Հին ժամանակներից ճապոնացիներին հայտնի են հոգևոր առողջության և ներդաշնակ կեցության գաղտնիքները:
Կարդալով այս արտահայտությունները՝ Դուք կհամոզվեք, թե ինչքան յուրահատուկ է ճապոնացի ժողովրդի իմաստությունը:
Ճապոնացիների իմաստուն արտահայտությունները
1. Մտածելով` որոշիր: Իսկ երբ արդեն որոշել ես, մի մտածիր:
2. Նահանջելը սարսափելի չէ: Սարսափելի է պայքարը չշարունակելը:
3. Մահճակալում պառկած՝ ոչ ոք չի սայթաքում:
4. Տունը, որտեղ ծիծաղում են, երջանկություն է գալիս:
5. Արա այն ամենը, ինչ կարող ես, իսկ մնացածում հույսդ դիր ճակատագրի վրա:
6. Մի արա այն, ինչը պետք է թաքցնել:
7. Այնտեղ, որտեղ կրակ չկա, ծուխ չի բարձրանում:
8. Մի՛ պահիր գնացողին և մի՛ վռնդիր եկողին:
9. Քո զայրույթը քո թշնամին է:
10. Ծովը մեծ է, որովհետև փոքրիկ գետերից էլ չի նողկում:
11. Արագը դա դանդաղն է, բայց առանց ընդմիջումների:
12. Ավելորդ համեստության ետևում թաքնված է հպարտությունը:
13. Անազնիվ ճանապարհով կուտակածն օգուտ չի բերում:
14. Հարցնելը ամոթ է 1 րոպե: Իսկ չիմանալն ամոթ է ամբողջ կյանքում:
15. Իմաստունն էլ հազար անգամից մեկում սխալվում է:
16. Բարի մեկ խոսքը կարող է ջերմացնել ձմեռային 3 ամիսները:
Պատրաստեց Անի Գաբուզյանը
նյութը վերցված է՝ http://goo.gl/CbE0OT