Յուրու. Ճապոնական մարզաձևեր

Share

Ճապոնիայում վերջերս նոր խաղեր են ստեղծվել, որոնք անվանվել են «յուրու» կամ հանգիստ մարզաձևեր։ Այստեղ փորձառու խաղացողներն ու սկսնակները, երեխաներն ու մեծահասակները մրցում են հավասարը հավասարի պես։ Ավելի քան 50 տեսակի մարզաձևերի շարքում ամենահայտնիներից է սեղանի թենիսը, որտեղ խաղացողներին տրվում են անցքերով ռակետներ, իսկ ձեռքի գնդակի պարագայում ձեռքերն ու գնդակը պատվում են հեղուկ օճառով, որպեսզի սայթաքուն դառնան: Շատ խաղեր նախատեսված են բարելավելու այն մարդկանց առողջությունը, ովքեր չեն կարող կամ չեն ցանկանում սպորտով զբաղվել, ինչպես, օրինակ, տարեցների համար նախատեսված խաղերը, որտեղ խաղում հաղթելու համար անհրաժեշտ է միայն ձայնի ուժ: