Հայաստանում Ճապոնիայի դեսպանը կոչ է արել ապահովել Լաչինի միջանցքի երկայնքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը

Հայաստանում Ճապոնիայի դեսպանը կոչ է արել ապահովել Լաչինի միջանցքի երկայնքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը

Share

10 Հունվար 2023

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի  Ֆուկուշիման հայտարարությամբ է հանդես եկել՝ կոչ անելով ապահովել Լաչինի միջանցքի երկայնքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնում են Հայաստանում Ճապոնիայի դեսպանատնից:

«Մտահոգ եմ Լաչինի միջանցքի շուրջ զարգացումների մասին հաղորդումներով։ Կոչ եմ անում կողմերին թուլացնել լարվածությունը և ապահովել միջանցքի երկայնքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ համաձայն կողմերի ձեռք բերած պայմանավորվածությունների»,- ասել է դեսպանը:

Ադրբեջանը 2022 թ. դեկտեմբերի 12-ից փակ է պահում Արցախը Հայաստանին ու արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը: Ճանապարհի փակ լինելու պատճառով Հայաստանից Արցախ չի կարողացել վերադառնալ 1100 մարդ, որոնց թվում՝ 270 երեխա: Խախտված են անձանց ազատ տեղաշարժի, նվազագույն կենսամակարդակի ապահովման, բժշկական խնամք ստանալու, կրթության և այլ իրավունքներ։

նյութը վերցված է՝  https://armenpress.am/arm/news/1101353/