Ճապոնական անուններ

Ճապոնական անուններ

Share

Ճապոնիան երկրագնդի մնացյալ երկրներից միանգամայն տարբերվող ունիկալ երկիր է: Այն ունի յուրօրինակ խոհանոց, իրեն հատուկ կենցաղ և անգամ ճապոնացիների բարքերը տարբերվում են մյուս ազգերից: Ճապոնացիների անունները նույնպես յուրօրինակ են:
Ճապոնական անունները երկու բաղկացուցիչ մաս ունեն՝ սերնդեսերունդ փոխանցվող անուն (ազգանուն) և ծննդյան ժամանակ տրվող անուն: Սովորաբար ներկայանալիս սկզբում գրում են ազգանունը, ապա՝անունը: Սակայն այժմ, երբեմն, եվրոպական ոճով սկզբում գրում են անունը, հետո՝ ազգանունը:
Պատմականորեն ազգանուն կրելու իրավունք ուներ ոչ ամեն ճապոնացի: Ազգանուն ունեին արիստոկրատիայի ներկայացուցիչները և սամուրայները: Բնակչության մեծամասնությունը կազմող հասարակ գյուղացիները ունեին միայն անուն: Այնուհանդերձ, կանայք, անկախ նրանց հասարակական դիրքից, ազգանվան իրավունք չունեին: Նրանք դրա կարիքը չունեին էլ, քանի որ կանայք այդ ժամանակ ժառանգության իրավունք չունեին: Ավելի ուշ՝ Մեյձիի վերականգնման դարաշրջանում, յուրաքանչյուր ճապոնացի իրավունք ուներ իր անվանը ազգանուն ավելացնել:
Ճապոնացիների անունները ունիկալ են ոչ միայն եվրոպացիների, այլ նաև իրենց՝ ճապոնացիների համար, քանի որ նրանք կազմում են իրենց անունները առկա հիերոգլիֆների միջոցով: Զավեշտալի է, որ ճապոներենում ամենադժվար բանը սեփական անունն արտաբերելն է:
Կա նաև տարբերություն իգական և արական սեռերի անունների մեջ: Արական անունը կապված է երեխայի «թվի» հետ․հաշվի է առնվում, թե երեխան որերորդն է ընտանիքում: Այն դրսևորվում է անվան վերջածանցի միջոցով․եթե երեխան առաջինն է՝օգտագործվում է –իծի կամ –կաձու, եթե երկրորդն է՝ -ջի, երրորդի դեպքում՝ -ձո վերջածանցները:
Իգական անունները հիմնականում ունեն –կո կամ –մի վերջածանցները, համապատասխանաբար նշանակում են «երեխա» և «գեղեցկուհի»: Մեր ժամանակներում աղջիկներից ոմանք ընդդիմանում են այս կարգին, ուստի կարող են հրաժարվել վերջածանցից:
Ազգանուններն այդքան դժվար չեն, ինչքան անունները: Դրանք այդքան էլ շատ չեն, և չկան հազվագյուտ ազգանուններ:
Ճապոնական անուններն ունեն ևս մեկ առանձնահատկություն․մարդու մահից հետո նրանց այլ անուն են տալիս: Գոյություն ունի հատուկ փայտե վահանակ, որի վրա նշվում է այդ նոր անունը: Այն ընդունում են որպես հանգուցյալի ոգու մարմնավորում և օգտագործում են հիշատակության ծեսերի ժամանակ:

նյութը վերցված է՝  https://nipponnitsuite.wordpress.com/2014/10/05/japanese_names/