2018թ.-ի օգոստոսի 9-ին «Էրեբունի» ԲՀԿ-ում տեղի ունեցավ 5-ամյա Արփինե Աբրահամյանի՝ ով 3 տարեկան հասակում կորցրեց իր լսողությունը, կոխլեար իմպլանտի տեղադրումը: Տեղադրումից հետո, առաջին վարկյաններին Արփին փախեցավ լսելով նրան շրջապատող բազմաթիվ ձայները, արտասվեց անսպասելիությունից, սակայն մի քանի րոպե անց նա սկսեց սովորել դրանց և սկսեց ծիծաղել ու վայելել տարատեսակ ձայներով լի աշխարհը:
Արարողությանը ներկա էին ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Ջոն Յամադան, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, «Էրեբունի» ԲՀԿ-ի տնօրեն պրոֆեսոր Միքայել Մանուկյանը և Հայկական միջազգային հիմնադրամի նախագահ Սալպի Ագարակյանը:
Ճապոնիայի կառավարությունը լսողական խնդիրներ ունեցող հայ երեխաների բուժմանը «Հայաստանի Հանրապետության նորածինների լսողության քննության բարելավման ծրագրի» միջոցով:
2018 թվականի մարտի 14-ին Ճապոնիայի դեսպանատունը և «Հավատ» ՀԿ-ն ստորագրել են այս դրամաշնորհային պայմանագիրը: Ճապոնիայի կառավարության կողմից ֆինանսավորվել է 90,667 ԱՄՆ դոլար: (տես նույնպես Ծրագրի ավարտման արարողության մասին հոդվածը ):
նյութը վերցված է՝ http://www.am.emb-japan.go.jp/files/000389721.pdf