03/27/2016-ին Սուրբ Զատկի տոնական միջոցառումներ`Հայաստանի մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում

Share

Սուրբ Զատկի տոնի կապակցությամբ տոնական միջոցառումներ են անցկացվել մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում:

Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, եկեղեցիների բակերում, զբոսայգիներում, որոշ տեղերում նաև բակային տարածքներում կազմակերպված զատկական տոնախմբություններն ուղեկցվել են ազգագրական ու ժողովրդական երգուպարով, ձեռքի աշխատանքների ցուցադրությամբ և, իհարկե, տոնի խորհրդանիշ ձվակռվով:  Կազմակերպվել են նաև ցուցահանդեսներ և հյուրասիրություն՝ ներկած հավկիթներով ու տոնի ավանդական կերակուրներով:

Զատկի տոնի նախօրեին, ի դեպ, տոնական միջոցառումներ ու հանդեսներ են տեղի ունեցել նաև մայրաքաղաքի դպրոցներում, մանկապարտեզներում և մշակութային հաստատություններում:

Հեղինակ:
«Փաստինֆո»
 նյութը վերցված է՝ http://www.pastinfo.am/hy/node/94474