2017 թվականի սեպտեմբերի 17-ին «Բուդո» փառատոն (տեսանյութ)

2017 թվականի սեպտեմբերի 17-ին «Բուդո» փառատոն (տեսանյութ)

Share

2017 թվականի սեպտեմբերի 17-ին ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի (նախկին «Միկա») մարզահամալիրում ժամը 14:00-ից 16:30-ը տեղի ունեցավ արդեն ավանդույթ դարձած ճապոնական մարտարվեստների «Բուդո» փառատոնը: Այս տարվա փառատոնը նվիրված էր Ճապոնիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25 ամյակին: Բուբոն, որը ճապոներենից թարգմանված նշանակում է մարտական ուղի, ճապոնական ժամանակակից մարտարվեստների հավաքական անվանումն է: Կարատեն, այկիդոն, ձյուդոն և կենդոն բուդոյի անբաժան մասն են կազմում: Նրանց միավորում են այդ հայացքների գաղափարը, որ չկա արտաքին հակառակորդ կա միայն ներքին հակառակորդ՝ սեփական եսը, որի դեմ էլ անհրաժեշտ է կռվել: Ուստի բուդոն ոչ միայն կարևորում է մարդու ֆիզիկական պատրաստվածությունը, այլև մտավոր և հոգևոր կարողությունների զարգացումը – ինքնազարգացում մարմնի մտավոր և հոգու ներդաշնակության միջոցով: Սա է բուդոյի փիլիսոփայությունը:

Հայաստանի Հանրապետության Ճապոնիայի դեսպանատան, Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի համատեղ ջանքերի շնորհիվ կազմակերպված «Բուդո» փառատոնի շրջանակներում դիտեցին կարատե,

ձյուդո,   

այկիդո, կենդո,

մարտարվեստների բացառիկ ցուցադրական ելույթներ:

Փառատոնի գլխավոր նպատակը մշակութային փոխանակման միջոցով հայ-ճապոնական բարեկամական հարաբերությունների հետագա զարգացումն ու ամրապնդումն է: ԵՎ 2020 թվականին Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերում հայ մարզիկների հաջող ելույթների ապահովում: Հաշվի առնելով Հայաստանում ճապոնական մարտարվեստների մեծ ժողովրդականությունը, ինչպես նաև կարատեի պաշտոնական ընդգրկումը Տոկիո 2020-ի ծրագրում «Բուդո» փառատոնը ըստ արժանվույն կծառայի իր նպատակին:

Իհարկե փառատոնի բացմանը իր ողջյունով ելույթ ունեցավ ճապոնիայի լիազոր և արտակարգ դեսպան պարոն Էիջի Տագուծին:      

Հետո ցուցադրվեց Ճապոնիայից ժամանած առաջին վարպետի ելույթը

Հետո երկու հայ  մարզիկների օգնությամբ իրենց ցուցադրական աշխատանքը կատարեցին հատուկ ճապոնիաից ժամանած փորձառու և ճանաչված կարատեի հայտնի վարպետը և ձյուդոյի նույնպես հռչակավոր վարպետը, որոնց ճապոներեն բացատրությունները հայերեն թարգմանում էր Հայ-ճապոնական կրթական և մշակութային փոխանակման կենտրոն  «ԻՐՈՀԱ»  ՀԿ նախագահՌուզան Խոջիկյանը:

ԵՎ փառատոնը ավարտվեց մի յուրօրինակ կատարումով:

Հեղինակ՝ Հ. Մուրադյան