«Հայ-ճապոնական էսքիզներ» հոդվածների ժողովածուի շնորհանդես

Share

3

Մայիսի 10-ին ՀՀ ԱԳՆ գրադարանում տեղի է «Հայ-ճապոնական էսքիզներ» հոդվածների ժողովածուի շնորհանդեսը: Ժողովածուն, որի մեջ զետեղված են հայ մշակույթի և արվեստի աշխարհահռչակ գործիչների՝ Արամ Խաչատուրյանի, Առնո Բաբաջանյանի, Սիլվա Կապուտիկյանի, Գոհար Գասպարյանի, Պավել Լիսիցիանի և այլոց՝ Ճապոնիայի հետ առնչվող հուշերը, երկրից ստացած տպավորությունները և հայ-ճապոնական պատմամշակութային առնչություններին վերաբերող արժեքավոր այլ նյութեր, մշակվել են և տպագրության են պատրաստվել հայ ճապոնագետ, «Արումենիա-Նիպոն» հայ-ճապոնական գիտամշակութային միության հիմնադիր նախագահ Աննա Վարդանյանի, նույն միության հիմնադիր անդամ Արծվի Բախչինյանի և մի խումբ համախոհների ջանքերով: ​

2

Միջոցառմանը մասնակցել են Ճապոնիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արեգ Հովհաննիսյանը, Հայաստանի գրողների միության անդամները, հայ մեծերի անունը կրող տուն-թանգարանների ղեկավարները, նրանց ժառանգները և ազգականները, ԱԳՆ աշխատակիցները: Դեսպան Հովհաննիսյանն ընդգծել է ժողովածուի դերը Ճապոնիայի հանրության լայն շրջանակներում Հայաստանի, հայկական մշակույթի վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացման գործում: Ելույթներով հանդես են եկել գրքի հեղինակ Աննա Վարդանյանը, գրողների միության անդամ Վրեժ Սարուխանյանը, Թունիսում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արշակ Փոլադյանը, թանգարանների տնօրենները: Ընդգծվել է հայ հանճարների՝ Ճապոնիայի հետ առնչվող հուշերի, նրանց կյանքի երբեմն չբացահայտված դրվագների՝ լայն հանրությանը ներկայացնելու կարևորությունը:

նյութը վերցված է MFA.Armenia