Ճապոնիան հերթական անգամ գերազանցում է արագությունը

Ճապոնիան հերթական անգամ գերազանցում է արագությունը

Share

Ճապոնիան մտադիր է ստեղծել աշխարհի ամենա արագնընթաց գնացքը, որը կշարժվի 480կմ/ժ արագությամբ: Այն նախագծողները մտադիր են օգտագործել Maglev տեխնոլոգիան` հատուկ մագնիսական լիցքեր: Դրանց միջոցով հնարավոր կլինի բետոնի մակերեսից մի քանի մատնաչափ բարձրության վրա գտնվել:
Մագնիսական այս լիցքերով “Տոկայի” գնացքը ուղևորներին Տոկիոյից տեղափոխելու է Նագոյա: Նախագիծը Ճապոնիայում համաձայնության է արժանացել 2014 թվականի հոկտեմբերի 17-ին:  Ուղևորափոխադրման հետևյալ տարբերակը հնարավորություն է տալիս 40 րոպեում անցնել 290 կմ ճանապարհ, որն ուղիղ մեկ ժամով արագ է, քան աշխարհահռչակ Սինկանսենինը (320կմ/ժ):
Maglev տեխնոլոգիան` իր նորագույն ու բացառիկ մագնիսական վերելքի մտահղացմամբ` հնարավոր դարձրեց արագընթաց և բետոնի հետ անուղղակի շփումով գնացքի կառուցումը: Հետևյալ մագնիսային գիծը առանձնանում  է միջքաղաքային իր տեսակներից, չնայած, որ 2004 թվականից Շանհայում գործում է Maglev – գծի կարճ` քաղաքային տեսակը:
Նոր ճանապարհի կառուցումն հանձն է առել “Central Japan Railway Co” ընկերությունը, որը հույս ունի ավարտել աշխատանքները 2027թ, այն դեպքում, որ միչև 2045թ ծրագրում են երկարացնել գիծը մինչև Օսակա: Ծրագիրը գնահատվում է 5.5 տրիլիոն իեն (մոտավորապես 50 մլրդ դոլար):
Տոկայի բառը ճապոներենից թարգմանաբար նշանակում է “Արևելյան ծով”, այն նաև Տոկիոյի և Նագոյայի միջև գտնվող տարածաշրջանի անունն է:

Պատրաստեց Նենսի Մկրտչյանը

նյութը վերցված է՝ http://ostarmenia.com/hy/economy-arm/japanesetrain-241014/