21.12.2014-ին  H.A.N.A խմբի ճապոական մենահամերգը

21.12.2014-ին H.A.N.A խմբի ճապոական մենահամերգը

Share

center of Hikari

լուսանկարի հեղինակը Հայկուշ Նալբանդյան

2014 թվականի Դեկտեմբերի 21-ին «Հիկարի» Հայ-Ճապոնական գիտամշակութային կենտրոնում տեղի ունեցավ H.A.N.A խմբի «Once Upon a Dectember» խորագրով ճապոնական մենահամերգը:
Համերգի ընթացքում խմբի անդամները կատարեցին ճապոնական երգեր` ձմեռային բոլոր տոների մասին: Համերգային ծրագրի մեջ ընդգրկել էին նաև սիրո, ընտանիքի, ընկերության և բազում այլ բարի ու հեքիաթային երգեր:
Ըստ վերնագրի կարելի է ասել, որ համերգը եղել է ձմեռային շնչով` ձյան պես մաքուր ու ջինջ: Եվ չնայած ձմռան ցրտին` աղջիկները իրենց սրտի ջերմությունն ու սերը փոխանցեցին հանդիսատեսին իրենց գեղեցիկ երգերի միջոցով:

HANAconsert

լուսանկարի հեղինակը  Սյուիծի Մինամե


Համերգի ողջ ձևավորումն ու դեկորացիաները պատրաստել էին H.A.N.A-ի աղջիկները, նույնիսկ հրավիրատոմսերը: Իսկ համերգի վերջում ցանկացողներին նվիրեցին իրենց իսկ ձեռքերով պատրաստված թղթե կռունկներ «Ցուրուներ»:
Համերգին ներկա էին ոչ միայն հայ և ճապոնացի հյուրեր, այլ նաև տարբեր ազգերի ներկայացուցիչներ:


invitation

լուսանկարի հեղինակը Հայկուշ Նալբանդյան