14.03.2015 հետաքրքիր ճապոնական միջոցառման բացման արարողություն

14.03.2015 հետաքրքիր ճապոնական միջոցառման բացման արարողություն

Share

14.03.2015 թվականին ժամը 18:00 նկարիչների միության շենքում տեղի ունեցավ ՀՀ Ճապոնիայի դեսպանության և հայ-ճապոնական «Հիկարի» գիտամշակութային կենտրոնի կազմակերպած հետքաքրքիր ճապոնական միջոցառման բացումը: Առաջինը խոսեց հայ-ճապոնական «Հիկարի» գիտամշակութային կենտրոնի նախագահ Կարինե Փիլիպոսյանը ներկայացնելով այդ միջոցառումը և նրա մասնակիցներին: Մասնավորապես նա նշեց, որ մարտի 14-ին բացման արարողությունից հետո լինելու է իկեբանայի դաս, ներկայացրեց այն վարող կնոջը, նշեց, որ մարտի 15-ին 10:00-12:00 լինելու է Սումի-է գեղանկարչության վարպետության դաս, 14:00-16:00 թեյախմության արարողության ցուցադրություն և 19:00-ից 21:00 կիմանոների ցուցադրություն: Իր ելույթն ավարտելուց հետո խոսքը տրամադրեց ՀՀ Ճապոնիայի դեսպանի ժամանակավոր պաշտոնակատար պարոն Կենիչիրո Սասամենին, որը շատ գրագետ և վարժ հայերենով 10 րոպե խոսեց հայ-ճապոնական բարեկամության խորացման լավ կողմերի մասին: Այնուհետև Ճապոներեն իմացող պատանիները Հաիկու բանաստեղծության 10 րոպեանոց թատերականացված ցուցադրություն կատարեցին: Որից հետո ժամը 19:00-ին Իկեբանայի ճապոնուհի վարպետը հանդիսատեսին սկսեց իկեբանայի վարպետություն ցուցադրելով պատմել այդ արվեստի մասին և նրա պատմության մասին, որը թարգմանչուհի Լիլիթ Խանսուլյանի շնորհիվ ոչ ճապոնացի հանդիսատեսը հասկանում էր:

ikebana-1l

Իկեբանայի վարպետի խոսքը ավարտվեց հանդիսատեսի միահամուռ ուժերով փչած փուչիկներից յուրօրինակ փուչիկներով իկեբանա պատրաստելով:

ikebana_nl

Այնուհետև նախօրոք գրանցված հանդիսատեսները, որոնք թվով ավելի քիչ էին և որոնց հատկացվել էին հարմարավետ սեղաններ, համապատասխան պարագաներ ստանալուց հետո սկսեցին ամեն մեկը իր առանձին իկեբանան պատրաստել:

Ikebana 2

Ավարտելուց հետո նրանց ամեն մեկին  մոտեցավ ճապոնուհի իկեբանայի վարպետը և եթե կարիքը տեսնում էր մի քիչ ուղղում էր աշխատանքը: Միջոցառման ավարտից հետո իկեբանա պատրաստած հանդիսատեսը իր պատրաստած իկեբանայով և հաճելի տրամադրությամբ տուն վերադարձավ:

Հեղինակ՝ Հ. Մուրադյան