Արենու գինու փառատոն

Արենու գինու փառատոն

Share

Ամեն տարի Արենի գյուղում տեղի է ունենում արդեն ավանդույթ դարձած <<Գինու Փառատոն>>-ը, որտեղ բացի մարզի բնակիչներից ներկա են լինում տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ:
Արենի գինու Փառատոնը մեծ հնարավորություն է ընձեռում հայտնաբերելու Հայաստանը: Նա, ով նույնիսկ մեկ անգամ Հայաստանում այցելել է Արենի գինու Փառատոնը, երբևէ չի մոռանա ստացված պայծառ տպավորությունները: Արենի գինու Փառատոնին դուք կկարողանաք համտեսել լավագույն հայկական գինիների տեսականին, որոնք շատ բարձր են գնահատվում Եվրոպական սպառողների կողմից:
Արենի գինու այս տոնախմբությունը բացվում է լավագույն գինեգործների պայծառ ու գույնզգույն, տպավորիչ շքերթով՝ զուգակցված երգ ու պարի համադրությամբ:
 Փառատոնի ծրագիրն ընդգրկում է՝
•    Բացման հանդիսավոր արարողություն
•    Գինի արտադրողների ցուցահանդես-տոնավաճառ
•    Հասարակական և պրոֆեսիոնալ համտես
•    Ավանդական կերակրատեսակների ցուցահանդես-վաճառք, պատրաստված հայկական լավագույն ռեստորանների կողմից
•    Գործնական հանդիպումներ
•    Ազգային երաժշտություն, պար, խաղեր, թատերական բեմադրություններ
•    Արվեստի ծրագիր՝ արվեստի սիրողական խմբերի մասնակցություն
•    Մրցույթներ՝
-    <<Հայաստանը ձեր աչքերով>> լավագույն գինու պիտակի մրցույթ
-    <<Ոսկե տակառիկ>> լավագույն գինու մրցույթ լավագույն գինի արտադրողների միջև
-    Գինու համտեսի մրցանակաբաշխություն տնական գինի պատրաստողների միջև
-    <<Տոնի ամենալավ հուշանվերը>>

wine festival wine festival
 wine festival

wine festival

wine festival

նյութը վերցված է՝  http://armenianwinefestival.am/?lang_id=1&menyu_id=1