Ճապոնիայի թանգարաններ և արվեստի պատկերասրահներ

Ճապոնիայի թանգարաններ և արվեստի պատկերասրահներ

Share

Ճապոնիայի թանգարանները կարող են այցելուներին մանրամասն պատմել երկրի պատմության, մշակույթի և նորագույն ձեռքբերումների մասին:
Ճապոնական թանգարանների դասակարգման բարձր կետում, որպես կանոն, դասում են ազգային թանգարանները, որոնցից կարելի է առանձնացնել Տոկիոյի Ազգային թանգարանը, որը գտնվում է Ուենո զբոսայգում: Այն ամենաառաջին թանգարանն է, որն հիմնադրվել է 1871 թվականին: Թանգարանի հսկայածավալ հավաքածուն ներկայացնում է ճապոնական ավանդական արվեստի ողջ տեսությունը, ներառյալ պատմության, գիտության և բնական գիտությունների ցուցանմուշները:
Տոկիոյի ժամանակակից արվեստի ազգային թանգարանում ժամանակագրական կարգով ներկայացված են ճապոնական ժամանակակից արվեստի գլուխգործոցները:
Կիոտոյի ազգային թանգարանը իսկզբանե հիմնադրվեց նկարների, քանդակների և արվեստի այլ գլուխգործոցների հավաքածուների հիմքի վրա, որոնք վերցված էին տաճարներից: Իսկ այստեղ ներկայումս պահպանվում է երկրի պատմության բոլոր ժամանակաշրջանների ճապոնական արվեստի ստեղծագործությունների հավաքածուները:
Նարա քաղաքի Ազգային թանգարանը նշանավորվում է իր բուդդայական քանդակների հավաքածույով:
Տոկիոյում կան բազմաթիվ գեղարվեստական թանգարաններ (ինչպես պետական, այնպես էլ մասնավոր), որտեղ պահպանվում են ճապոնական պատկերավոր արվեստի անգին ստեղծագործությունները: Ահա նրանցից մի քանիսը: Գոտոհ թանգարանը, որ հայտնի է իր «Գենձի Սագայի» գլուխգործոցի հավաքածուով (Ազգային գանձեր), Նեջու պատկերավոր արվեստի ինստիտուտում ներկայացված են այն առարկաների հավաքածուները, որոնք վերաբերվում են թեյարարաողությանը և բուդդիզմին: Պատկերավոր արվեստի հուշարձանների թանգարան Հատակեյամայում ցուցադրում է թեյարարողությանը վերաբերող գեղարվեստական առարկաներ: Այս երեք թանգարաններում տեղակայված են ճապոնական, ավանդական  զբոսայգիներ, ինչը թույլ է տալիս այցելուներին հաճելի և հանգիստ մթնոլորտում գնահատել ցուցանմուշները:
Հետաքրքիր է նաև այցելել Իդեմիցու արվեստի թանգարան, որն հայտնի է Ճապոնիայի և Չինաստանի գեղագրության, ձեռագրերի և կերամիկայի արտադրության հավաքածուներով: Սանտորի արվեստի թանգարան ցուցադրում է անտիկ արվեստի նմուշներ, որոնք վերաբերվում են դարեր շարունակ Ճապոնիայի կուտակված ավանդական հարստությանը: Յամատանե արվեստի թանգարանը, որ մասնագիտացված է ճապոնական ժամանակակից ձեռագրության ոլորտում: Ճապոնական Ազգային արվեստի թանգարան, որի հավաքածուն իր մեջ է ներառում ավանդական արհեստների առարկաներ, որոնք կիրառվել են առօրյա կյանքում (օրինակ կերամիկա և գործվածք): Օտա հուշարձանային արվեստի թանգարան, որը մասնագիտացված է Ուկիյո-է ձեռագրության ժանրի մեջ:
Այնուամենայնիվ Ճապոնիան հայտնի է ոչ միայն ավանդական պատկերավոր արվեստի թանգարաններով: Էդո-Տոկիո թանգարանը լայնամասշտաբ մակետի միջոցով պատմում է Տոկիոյի պատմության և տեղի բնակչության կենցաղի մասին: Տեյենի Տոկիոյի քաղաքային թանգարանը, որը կառուցվել է 1993 թվականին, այցելուներին առաջարկում է ծանոթանալ դեկորատիվ կոմպոզիցիաների բնօրինակներին, այստեղ նաև կազմակերպվում է տարբեր թեմատիկաներով ժամանակավոր ցուցահանդեսներ:
Ժամանակակից պատկերավոր արվեստի ոլորտում Ճապոնիան վերջին ժամանականերս իրեն դրսևորում է որպես ստեղծագործության ոչ ավանդական տեսակների տարածող: Այսպիսով ժամանակակից արվեստի թանգարանը Ճապոնիայում հետաքրքիր կլինի բոլորին, ով հետաքրքրվում է կյանքի ժամանակակից ոճով, մտածելակերպով, տեղեկատվական իրազեկությամբ և այլն:
Այս ոլորտի ամենահայտնիներից մեկը Տոկիոյի ժամանակակից արվեստին թանգարանը ցուցադրում է ճապոնական և օտարերկրյան ժամանակակից արվեստների ստեղածագործությունների հսկայածավալ ցուցանմուշները: Տոկիո-Օպերա արվեստի պատկերասրահը հաճախ անցկացնում է ժամանակակից արվեստի հայեցակարգային ցուցահանդեսներ: Հարա ժամանակակից արվեստի թանգարանը, որի էլեգանտ կառույցը ունի «բաուհաուզ» ոճը և գտնվում է Տոկիոյի Սինագավա շրջանում: Այստեղ կարելի է ծանոթանալ այն ցուցանմուշների հետ, որոնք արտացոլում են ժամանակակից արվեստի տարբեր ոճեր: Միտո արվեստի աշտարակում է գտնվում Ժամանակակից արվեստի կենտրոնը: Այն գտնվում է Իբարակի ռայոնում (Տոկիոյից հյուսիս): Այն հայտնի է ժամանակակից արվեստների գլուխգործոցների վերաբերյալ իր հիանալի ցուցահանդեսներով:
Նագոյայի Տոկուգավա արվեստի թանգարանը մասնագիտացված է Նո թատրոնի հանդերձանքներով, ինչպիսիք են թրերը, զենք ու զրահը և սամուրայների այլ ատրիբուտները:
Հիրոսիգե ստեղծագործությունների թանգարանը Տոկայդո կերպարների վերաբերյալ, գտնվում է Սիզուոկա տարածաշրջանում: Այս թանգարանի հավաքածուն հայտնի է Ուտագավա Հիրոսիգեի աշխատանքներով, ամենահայտնի նկարչը Ուկիյո-է ժանրում: Նրա  ստեղծագործությունները ավելի քան 120 փարագրություններ են ծառի վրա:

նյութը վերցված է՝  http://visitjapan.ru/japan/museum/