Ճապոնական թատրոն Նո (տեսանյութ)

Ճապոնական թատրոն Նո (տեսանյութ)

Share

Ճապոնական թատրոնի ծայրահեղության հասնող սահմանագիծը սկսվում է ողբերգական պիեսներից և ավարտվում տիկնիկային՝ գունավոր աշխարհի թատերական երանգավորում ունեցող ներկայացումներով: Տեղական  թատրոններից ամենահինը համարվում է նո-ն: Այն ծագել է 14-րդ դարում, իրենից ներկայացնում է տղամարդկանց երգչախմբի, սրինգի և երկու-երեք թմբուկների օգնությամբ ծնունդ առած երաժշտապարային դրամա: Ներկայացումները հիմնականում երեք պիեսներից են` յուրաքանչյուրը մոտ երեսուն րոպե տևողությամբ: Հիմնականում դրանք ճապոնացիներին վերաբերող երևույթների դրամատիկական երանգավորումներն են, պատմական հենք ունեցող լեգենդները և առասպելները: Այսօր նո թատրոնի խաղացանկում կա ավելի  քան  240 թատերական ներկայացումներ, որոնք բեմադրվել են 15-րդ դարում: Վերջիններս բաժանվում են հինգ խմբի. աստվածների մասին, տղամարդկանց և պատերազմի, կանանց, խենթ մարդկանց և դևերի մասին: Ներկայացումը տեղի է ունենում առանց որևէ դեկորացիաների: Գլխավոր կերպարները ներկայացման մեջ հանդես են գալիս առանց շպարի և բեմական հագուստների, երգչախումբը և նվագախումբը կանգնում է իրեն հատկացված հատուկ տեղում: Խորհրդավոր և դանդաղ կերպարների գործողությունների փոխարինելու են գալիս եռանդուն և ավյունով լի ժեստերը, որոնք արտահայտում են կերպարի հարաբերությունների, զգացմունքների, ապրումների վերաբերյալ, այդ ամենը ուղեկցվում է նվագախմբի երաժշտական մեղեդիներով, որը կազմված է 8 տղամարդկանցից:
Ներկայացման ընթացքը հիմնականում բավականին երկար մենախոսություններից և պարերից է բաղկացած: Այն իր ձևով չունի որևէ ընդհանրություն եվրոպական թատրոնի հետ, այստեղ կերպարները հանդես են գալիս ասմունքով կամ երգեցողությամբ:
Ճապոնական թատրոնին անծանոթ անձնավորության համար այն կարող է թվալ անհասկանալի և ինչ-որ տեղ ձանձրալի, սակայն այս արվեստը յուրահատուկ ձգողական ուժ ունի՝ մտնելով նրա մեջ կարող ես վայելել և հիանալ գունային և կերպարային բազմազանությամբ:

Բոլոր պիեսներում գործող անձինք երկուսն են. սիտէ՝ գլխավոր հերոսը, վակի՝ օգնականը: Գլխավոր կերպարը հայտնվում է բեմի վրա և սկսում է պատմությունը: Ամբողջ ներկայացումը կայանում է ժեստերի և ձայնի հիման վրա կառուցված առանձնահատուկ թատերախաղ, որը ստեղծում է հիանալի զգացմունքներով լի մթնոլորտ:
noh2Ճապոնական թատրոնի առանցքային մասը կազմում է պարային համույթը: Գտնվելով թատրոնում՝ առաջին հայացքից կարող է թվալ՝ դերասանները միօրինակ են, կտրուկ և ինչ-որ տեղ փոքր-ինչ ձանձրալի, սակայն ակրոբատիկ վարժությունների բացակայության պայմաններում էլ դերասաններին հաջողվում է շատ կարճ ժամանակահատվածում ցուցաբերած մեծ վարպետության շնորհիվ Ձեզ ապացուցել հակառակում և տեղափողել այլ մթնոլորտ, որտեղ բացահայտվում է ճապոնական թատրոնի գաղտնիքները: Մտնելով վերջինիս ոգու մեջ կարողանում ես որսալ թատերական վարժություններով ողողված անկրկնելի պարի շունչը: Վերջինիս յուրաքանչյուր վարժությունը հադիսանում է առանձին ձև և կոչվում է կատա՝ բնորոշ միայն ճապոնական թատրոնին: Կան բազմաթիվ թատերական հնարքներ, դրանցից մեկի ժամանակ դերասանի ոտքը պետք է չպոկվի բեմից: Կատաների ընդհանուր թիվը հասնում է երկու տասնյակի, սակայն այսօր թատրոնում դրանցից միայն 13 են օգտագործվում, դրանցից յուրաքանչյուրը հանդես է գալիս իր հատուկ անունով: Թատրոնի գլխավոր առանձնահատկությունը այն է, որ յուրաքանչյուր իր ներկայացվում է հենց դերասանի կողմից՝ առանց ավելորդ դեկորացիաների: Օրինակ վերարկուն կարող է ներկայացվել հետևյալ ձևով՝ դերասանը քարանում է, փոքր-ինչ կախում է գլուխը և ձախ ձեռքը մոտեցնում է ճակատին:noh3

Նո թատրոնի անբաժանելի մասն են կազմում դիմակները: Նրանք առանձնանում են տարիքով և սեռով՝ ծերուկ, ծեր կին, երիտասարդ, պարմանուհի: Վերջիններս հանդես են գալիս ներկայացմանը բնորոշ կերպարային դիմակներով. կին՝ գեղեցիկ, տգեղ, մարդ՝ դև, դև-կենդանի, ազնվական, մարտիկ: Դիմակների դասակարգումը հստակ է, նրանց թիվը գերազանցում է երկու տասնյակը: Վերջիններիս զարմանահրաշ ունակությունն է տարբեր էմոցիաների արտահայատումը: Դերասանը գլխի թեքությունը փոխելով ստեղծում է այնպիսի տպավորություն, կարծես դիմակը փոխել է իր արտահայտությունը:Նո թատրոնի ներկայացումները տեղի են ունենում ծածկված քառակուսաձև հրապարակում՝ երեք կողմից փակ և հիմնված 4 սյան վրա: Թատրոնում բացակայում են դեկորացիաները: Ձախ մասում գտնվում են հանդիսատեսին հասանելի նկարներ և հաղորդավարը: Նո թատրոնը այսօր ևս շարունակում է արվեստի մեջ ներկայանալ առանձնահատուկ և յուրօրինակ թատերական ձևով:

Պատրաստեց Քրիստինե Առաքելյանը

նյութը վերցրված է՝  http://ostarmenia.com/hy/cinema-theatre-arm/japanece-theatre-no/