27 Հունիսի 2014
Հայաստանը առաջին անգամ մասնակցել է «Հայկու» միջազգային մրցույթին, 6 լավագույն գործերը կցուցադրվեն Ճապոնիայում:
Աննա Ամբարդանյանը ճապոնական «Հայկու» արվեստի մասին լսել էր, բայց մտքով չէր անցել, որ երբևէ ինքն էլ կտարվի դրանով ու Հայաստանը կներկայացնի «Հայկու»-ի միջազգային մրցույթում: Հենց «Հիկարի» կենտրոնում, դասի ժամանակ մտածեց «Հայկու»-ի ոճով 3-տողանոց բանաստեղծություն, փոխանցեց այն թղթին ու հիմա հայաստանյան մասնակիցների հաղթողներից մեկն է:
«Հայկու»-ի մրցույթին միանալու գաղափարը Ճապոնիայում ՀՀ դեսպան Հրանտ Պողոսյանինն է: Ինքն է Տոկիոյում կապեր հաստատել ու հայ երեխաների, հետագայում նաև մեծերի աշխատանքները ներկայացնելու ցանկություն հայտնել: Վստահ է` մշակույթը երկու երկրների միջև ամուր կապեր ստեղծելու ամենահուսալի հիմքն է:
«Հայկու»-ի մրցույթին մասնակցել են «Հիկարի» հայ-ճապոնական կենտրոնի և Իգիթյան գեղագիտության կենտրոնի սաներն` ավելի քան 100 երեխա: Նրանցից 16-ի աշխատանքները հաղթահարել են մրցույթի 2 փուլերը: Շուտով լավագույն 6 աշխատանքները կուղարկվեն Ճապոնիա` միջազգային ցուցահանդեսի:
նյութը վերցված է՝ http://www.armnewstv.am/news/30336