Ցուկումոգամի

Ցուկումոգամի

Share

Ճապոնական բանահյուսության մեջ գոյություն ունի «ցուկումոգամի»(付喪神)՝իր, որը ոգի է ձեռք բերել: Համարվում է, որ եթե լրացել է որևէ իրի 100 տարին, այն կարող է գիտակցություն ձեռք բերել: Սա հատկապես վերաբերում է մոռացված կամ կորցրած իրերին: Օրինակ՝ հավատում են «բակե-ձորի»-ի (化け草履)՝ ծղոտե սանդալի ոգու գոյությանը: Ամեն օր հագնելով սանդալը՝ սերտ կապ է ստեղծվում տիրոջ և սանդալի միջև: ԵՒ երբ տերը դադարում է հագնել այն և մոռանում պահարանի ինչ-որ անկյունում, տասնամյակներ անց այն վերածվում է«բակե-ձորի»-ի: Կենդանացած սանդալը մեծ անհանգստություն չի պատճառում, բայց գիշերը թափառում է տնով մեկ, աղմուկ բարձրացնում և խանգարում քունը: Բացի այդ, «բակե-ձորի»-ն սովորություն ունի իր հետ վերցնելու «վիրավորված» եղբայրներին՝ փրկելով միայնությունից և անփույթ տերերից: Իսկ Դուք հոգ տանո՞ւմ եք Ձեր կոշիկների մասին: