Ճապոնական գյուղատնտեսություն՝ ավանդույթներ և բարձր տեխնոլոգիաներ(տեսանյութ)

Ճապոնական գյուղատնտեսություն՝ ավանդույթներ և բարձր տեխնոլոգիաներ(տեսանյութ)

Share

2019 թվականի դեկտեմբերի 17-ին՝երեքշաբթի, ժամը՝ 15:00-17:30, «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի դահլիճում (հասցե ՀՀ, ք. Երեւան, Մհեր Մկրտչյան 5ա) տեղի ունեցավ «Ճապոնական գյուղատնտեսություն՝ավանդույթներ և բարձր տեխնոլոգիաներ» խորագրով սեմինարը: Սեմինարի խոսնակն էր «ՕՌՎԱԿՕ» ՓԲԸ համահիմնադիր, տնօրեն,
«Օրգանական Հայաստան» ասոցիացիայի համահիմնադիր, նախագահ Լուսինե Նալբանդյանը: Նա բոլորովին վերջերս «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի նախաձեռնությամբ Ճապոնիայում մասնակցել է «ԶԱԿ/ ՃՄՀԳ (JICA)» ընկերության կողմից կազմակերպած «Տեղական տնտեսությունների զարգացումը մարքեթինգի և մենեջմենթի միջոցով» հինգ շաբաթյա դասընթացին: ԵՎ կիսվեց հյուրերի առջև Ճապոնիայում ձեռք բերած փորձով և գիտելիքներով:

Նա ծանոթանոթացրեց ներկաներին Ճապոնիայում գյուղատնտեսության վարման առանձնահատկություններին և կառավարման գաղտնիքներին: Արծարծվեցին հետևյալ թեմաները՝
1. Բնական (natural) գյուղատնտեսություն
2. Ճապոնական գյուղատնտեսական կոպերատիվներ
3. Տոկաչի գյուղատնտեսական թագավորություն
4. Օրգանակն JAS ստանդարտներ և տեխնիկական չափորոշիչներ
5.Ագրոանտառներ, սննդային անտառներ
6.Մեկ գյուղ, մեկ արտադրանք
7.Պերմիկուլտուրա
8.Տարածաշրջանային ռազմավարություն, սննդի հովիտ (արդյունաբերության կլաստեր)

Հեղինակ՝ Հ. Մուրադյան