Կենդոյի հայկական Ֆեդերացիա

Կենդոյի հայկական Ֆեդերացիա

Share

«Կենդոյի Հայկական Ֆեդերացիան» պաշտոնապես գրանցվել է 2016 թվականին, սակայն ակումբն իր գործունեությունն սկսել է դեռևս 2015 թվականին, երբ Ֆեդերացիաի համահիմնադիր և տեխնիկական ղեկավար Յորիհիկո Մաենո Սենսեյն առաջին անգամ ժամանեց Հայաստան մարզումներ անցկացնելու նպատակով։ Մեկ տարի անց որոշում կայացվեց ՀՀ-ում այս մարտարվեստի զարգացման և տարածման նպատակով ստեղծել «Կենդոյի հայկական Ֆեդերացիան» և լիարժեքորեն համագործակցել միջազգային կառույցների հետ։ Ակումբի նահագահն է Արթուր Պողոսյանը, ով ճապոնական մարտարվեստների իր ճանապարհը սկսել է, որպես «Այկիդոյի Հայկական Ասոցիացիայի» անդամ, համակարգող մարզիչ, ուսումնասիրելով Այկիդո մարտարվեստը։

Ինչպես նշեցինք ակումբի համահիմնադիր է հանդիսանում Յորիհիկո Մաենո Սենսեյը, որը տարվա ընթացքում 4-5 ամիս պարտադիր լինում է Հայաստանում և բնականաբար դասավանդում, և JASC Ճապոնիա Հայաստան աջակցության կենտրոնի  հիմնադիր ուսուցիչ Արիհիկո Հասեգավան:

Ակումբի նպատակն է․

  1. Զարգացնել և տարածել Կենդո ավանդական ճապոնական մարտարվեստը ՀՀ-ում և տարածաշրջանում։
  2. Զարգացնել հայ պատանիների և երիտասարդների մեջ ռազմիկի ոգին, կերտել ֆիզիկապես և հոգեպես տոկուն անհատների:
  3. Համագործակցել և կիսվել գիտելիքներով այլ մարտարվեստների՝ հատկապես ճապոնական մարտարվեստների ներկայացուցիչների հետ:

2016 թվականի սեպտեմբերի 11-ին  այն ժամանակ դեռ «Կենդոյի Հայկական Ֆեդերացիան» մասնակցեց Հայաստանում Ճապոնական Բուդո մարտարվեստ փառատոնին, ինչպես նաև տարբեր երիտասարդական կազմակերպությունների կողմից կազմակերպված միջոցառումներին և Վրաստանում կայացած ուսումնամարզական հավաքին:

2017 թվականին ևս ակումբի անդամները պլանավորում են մասնակցել մի շարք միջոցառումների, այդ թվում նաև մայիս ամսին Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում կայանալիք Եվրոպական երկրների մեծ ուսումնամարզական հավաքին:

Հեղինակ՝ Հ. Մուրադյան