2016 թվականի հոկտեմբերի 2-ին «Անի Պլազա Հոթել»-ի Նաիրի սրահում ժամը 11:00-ից 13:00 տեղի ունեցավ Հայաստանում ճապոներեն լեզվի 6-րդ մրցույթը ԲՈՒՀ-ի ուսանողների համար: Մրցույթի կայացմանը հովանավորել էին Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանատունը, Ճապոնիա հիմնադրամը (The Japan Foundation), ճապոներեն լեզվի ուսուցչիչների հայկական ասոցիացիան և Ռուսաստանում Միցուբիշի կորպորացիան:
Այս անգամ նույնպես մրցույթը վարում էր անցած տարվա մրցույթին հաղթող Մարիամ Ամառը : Նա հայտարարելով մրցույթի բացումը, ՀՀ-ում ճապոնիայի լիազոր և արտակարգ դեսպան Էիջի Տագուծիին ոզջույնի խոսք փոխանցեց: Այս օրն էլ ողջ մրցույթի ընթացքում թարգմանչի դերը վերցրեց և հիանակի կատարեց Ռուզան Խոջիկյանը:
Իր ողջույնի խոսքը ասեց Ռուսաստանի «Միցուբիշի կորպորացիայի» տնօրեն պարոն Մինորու Ֆուկուսավան:
Այնուհետև վարողը ներկայացրեց մրցույթի հյուրերին հայտնեց, որ չնայած պլանավորել էին 9 հոգու ելույթ մեկը չի կարողացել մասնակցել, բնականաբար այդ օրը 8 մասնակից էին և հայտարարեց առաջին մասնակցին՝ Գանդիլյան Լուսինե:
Երկրորդը ելույթ ունեցավ Երևանի Պետական Համալսարանի երորդ կուրսի ուսանողուհի Պետրոսյան Լուսինեն «Հաջողության հասնելու կանոնները» թեմայով:
Երրորդը ելույթ ունեցավ Հայ-ռուսական համալսարանի երկրորդ կուրսի ուսանող Գալոյան Պոլինան «Ինչու եմ ես սկսել ճապոներեն սովորել» թեմայով:
Չորրորդը ելույթ ունեցավ Հայ-ռուսական համալսարանի ուսանողուհի Հարությունյան Աննաբելլան «Հպարտություն իմ երկրով» թեմայով:
Հինգերորդը «Ինչ արժե երջանկությունը» թեմայով ելույթ ունեցավ Հայ-ռուսական համալսարանի 3-րդ կուրսի ուսանող Գրիգորյան Անդրանիկը:
Վեցերորդը Երևանի Պետական Համալսարանի երորդ կուրսի ուսանողուհի Բաղդասարյան Էմանի «Ժպիտը երջանկության բանալին» ելույթն էր:
Յոթերորդը Հայ-ռուսական համալսարանի 2-րդ կուրսի ուսանողուհի Վարդանյան Լուսինեի «Հարաբերականությունը կյանքում» թեմայով ելույթն էր:
Վերջին ութերորդ ելույթը Երևանի Պետական Համալսարանի երորդ կուրսի ուսանուղուհի Մելքոնյան Քրիստինեինն էր:
Ելույթներից հետո ժյուրին մոտ 20 րոպե հեռացավ 2 օրվա հաղթողներին որոշելու համար, իսկ այդ ժամանակ կազմակերպիչները հանդիսատեսին զբաղեցնում էիր տարբեր երաժշտական կատարումներով:
Հանդիսատեսի համար մի քիչ երկար ընդմիջումից հետո ժյուրին վերադարձավ և ՀՀ Ճապոնիայի լիազոր և արտակարգ դեսպան Էիջի Տագուծին հայտարարեց ու պարգևատրեց հաղթողներին:
Բացի ուսանողներից բոլոր տարիքային խմբերի հաղթողներն էին.
Երրորդ տեղ Ավանյան Քրիստինե
Երկրորդ տեղ Տոնոյան Շուշան
Առաջին տեղ Շահվերդիան Դիաննա
ԲՈՒՀ-ի ուսանողների խմբերի հաղթողներն էին.
Երրորդ տեղ Մելքոնյան Քրիստինեինա
Երկրորդ տեղ Վարդանյան Լուսինե
Առաջին տեղ Հարությունյան Աննաբելլա
Վերջում ճապոնիայի դեսպան Էիջի Տագուծին իր շնորհակալական խոսքն ասեց մասնակիցներին և խրախուսեց շարնակել սովորել ճապոներեն և ճապոներեն սովորողների թիվը շարունակվի ավելանալ:
Հեղինակ՝ Հ. Մուրադյան