«Մի խղճա ինքդ քեզ». Հարուկի Մուրակամին՝ մարդկանց, կյանքի ու հարաբերությունների մասին

«Մի խղճա ինքդ քեզ». Հարուկի Մուրակամին՝ մարդկանց, կյանքի ու հարաբերությունների մասին

Share

2018-03-18

Ինչպես ինքը՝ Մուրակամին էր ասում՝ աշխարհը ստեղծված է ու լեցուն է զարմանալի բաներով ու տարօրինակ մարդկանցով: Այս իմաստուն մարդը կարողանում էր տեսնել մարդկանց հոգիները, ոգևորել խոսքով ու ստիպել մտածել կարևոր բաների մասին:
Ինչպե՞ս են մարդիկ ձեռք բերում իրենք իրենց: Ոմանց տարիների փնտրտուք է պետք, մյուսներին վրա է հասնում ոգեշնչումը: Այդպես պատահեց նաև Հարուկի Մուրակամիի հետ: 1978թ.  ապրիլին՝ բեյսբոլային խաղի ժամանակ, նա հանկարծ հասկացավ, որ կարող է գիրք գրել: Մինչև այժմ չգիտի, թե ինչո՞ւ հենց այդ ժամանակ ու ինչո՞ւ գիրք գրել… Ինչպես ինքը՝ գրողն է ասել՝ ես պարզապես հասկացա դա, ու վերջ:
Եվ այսպես՝

  1. Ինչ ուզում ես, արա, երբ ցավոտ է՝ցավում է:
  2. Ամենակարևորն այն մեծ բանը չէ, որ ուրիշներն են հայտնաբերել, այլ այն փոքրը, ինչին ինքդ ես հասել:
  3. Եթե կարդաս այն, ինչ ուրիշներն են կարդում, կսկսես մտածել բոլորի նման:
  4. Հիշողությունը մարդուն ներսից է ջերմացնում, և միևնույն ժամանակ՝ նրան քայքայում, մասերի է բաժանում:
  5. Աշխարհում որքան մարդ է ապրում. մեզնից յուրաքանչյուրն անհագորեն ինչ-որ բան է փնտրում ինչ-որ մեկի մեջ, և, միևնույն է, մենք մնում ենք միմյանցից անվերջորենհ եռու, կտրված միմյանցից:
  6. Մի խղճա ինքդ քեզ: Իրենք իրենց միայն ոչնչություններն են խղճում:
  7. Որքան շատ թուլություններ ունի մարդը, այնքան ջանադրաբար է նա իր մտերիմների թուլություններին արձագանքում:
  8. Աշխարհում որոշ բաներ ստացվում են միայն դրանք միայնակ անելիս, իսկ որոշ բաներ էլ՝ միայն երկուսով անելու դեպքում: Դրանք համադրել կարողանալը լավ բան է, իսկ ահա մեկը մյուսի հետ խառնելը բանի պետք չէ:
  9. Բայց գալիս է այն ժամանակը, երբ յուրաքանչյուրը վերադառնում է իր տեղը: Միայն թե ես տեղ չունեմ վերադառնալու համար: Գիտես, այդպիսի խաղ կա.  բոլորը վազում են աթոռների շուրջը, ապա նստում,  իսկ մեկին աթոռ չի հասնում:
  10. Մարդիկ լավագույնն են դառնում այն պատճառով, որ իրենց ունակություններին հավատում են ամենասկզբից:
  11.  Ես պատկանում եմ մարդկանց այն տեսակին,  ովքեր սիրում և գնահատում են միայնությունը: Ես սիրում եմ միայնակ մնալ, իսկ ավելի ճիշտ՝ միայնակ մնալն ինձ համար բոլորովին դժվար բան չէ:
  12. Ինձ երբեմն թվում է, թե ես ամեն ժամ ծերանում եմ, և ամենասարսափելին այն է, որ հենց այդպես էլ կա:
  13. Ով ուզում է, մտնում է այս կյանք, ով ուզում է, դուրս է գալիս: Դրանում է կյանքի նկատմամբ սահմանափակ հայացքի գլխավոր առավելությունը: Մտնելիս մաքրեք ոտքերը, դուրս գալիս փակեք այն: Այդպիսին են կանոնները հյուրերի համար:
  14. Տառապելը յուրաքանչյուրի անձնական ընտրությունն է:
  15. Բարի լուրերն իրենց մասին դանդաղ են զգացնել տալիս:
  16. Ամենագլխավորը ոչ արագությունն է, ոչ էլ՝տարածությունը: Ամենագլխավորը մշտականությունն է, ամենօր, առանց ընդմիջումների ու հանգստյան օրերին չընդհատվող վազքը:
  17. Բոլոր մարդիկ տարբեր են: Դրա համար էլ հետաքրքիր է:

Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը

նյութը վերցված է՝ goo.gl/kAWjhL

շնորհակալություն Աննա Վարդանյանին այս նյութը տրամադրելու համար!