2017թ-ի դեկտեմբերի 3-ին Երևանում կանցկացվի Ճապոներեն լեզվի հմտությունների թեստ (JLPT)

Share

2017 թվականի դեկտեմբերի 3-ին (կիրակի) Երևանում երկրորդ անգամ տեղի կունենա “Ճապոներեն լեզվի հմտությունների թեստ (JLPT)”:
Եթե Դուք ցանկանում եք մասնակցել քննությանը՝ հետևեք ստորև բերված կանոններին:

1.  Քննության օրը
2017 թվականի դեկտեմբերի 3 (կիրակի)

2. Քննության անցկացման վայրը
Երևան

3. Դիմում-հայտերի ընդունման վայրը և ժամկետը՝
а. Վայրը՝ Երևանի պետական համալսարան,  Հայ-Ռուսական համալսարան, Հայ-Ճապոնական կրթական և մշակութային փոխանակման կենտրոն «Իրոհա»,  Հայ-Ճապոնական գիտակրթամշակութային կենտրոն «Հիկարի»:

b. Ժամակետը՝  մինչև սեպտեմբերի 20-ը  (չորեքշաբթի), երկուշաբթիից-ուրբաթ (Հայ-Ռուսական համալսարանը, Իրոհա կենտրոնը և Հիկարի կենտրոնը ընդունում են հայտերը երկուշաբթիից-շաբաթ)

4. Թեստի համար սահմանված վճարներն են՝ 
Քննության վճարը ընդունվում է միայն ՀՀ դրամով (բանկային փոխանցումով՝ Ինեկոբանկ 2050022437851001: Վճարի նպատակ տողում նշել՝վճարում JLPT թեստի համար (անուն ազգանուն) կողմից):

N1 : 15,000 դրամ + 1,000 դրամ դիմում հայտի ձևաթղթի համար
N2 : 13,000 դրամ + 1,000 դրամ դիմում հայտի ձևաթղթի համար
N3 : 10,000 դրամ + 1,000 դրամ դիմում հայտի ձևաթղթի համար
N4 :  5,000 դրամ + 1,000 դրամ դիմում հայտի ձևաթղթի համար
N5 :  3,000 դրամ + 1,000 դրամ դիմում հայտի ձևաթղթի համար

Վճարման կտրոնը ներկայացնել դիմում-հայտերի ընդունման վայր:

Հայտերի ընդունման ընթացակարգը՝
Քայլ 1 (օգոստոսի 20 – սեպտեմբերի 20)
Նշված հաշվեհամարին փոխանցում եք համապատասխան գումարը: Վճարի նպատակ տողում անպայման նշեք՝ վճարում JLPT թեստի համար (անուն ազգանուն) կողմից

Քայլ 2 (սեպտեմբերի 1 – սեպտեմբերի 20)
Դիմում-հայտերի ընդունման վայրերից մեկում ներկայացնում եք վճարման կտրոնը և անձը հաստատող փաստաթուղթ ևլրացնում եք դիմում-հայտը

Քայլ 3 (նոյեմբերի կես)
Դիմում-հայտի հիման վրա կստանաք քննության վաուչերը, որը անպայման պետք է ներկայացնեք քննության օրը

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարեք՝ 093 268 168

նյութը վերցված է՝ http://www.am.emb-japan.go.jp/itpr_am/b_000170.html