ՀՀ գյուղատնտեսության նախարարության ևԵրևանի քաղաքապետարանի աջակցությամբ 2018 թվականի սեպտեմբերի 15-ին ժամը 11:00-17:00 Երևանի Կիրովի անվան մանկական այգում կայացավ արդեն ավանդական դարձած Բերքի փառատոնը՝ Գյուղական կյանքի և ավանդույթների փառատոնը:
Փառատոնի ընթացքում տեղի ունեցավ Հայաստանը, Վրաստանը և Իրանը ներկայացնող ֆերմերների կողմից ցուցադրված արևահամ թարմ և վերամշակված համեղ մրգերի, բանջարեղենի և այլ բարիքների վաճառքն ու համտեսը: Անցկացվեցին մրցույթներ ֆերմերների և նրանց խմբերի միջ և 3 անվանակարգերում, ինչպես նաև հետաքրքիր միջոցառումներ և խաղեր փոքրիկների ու պատանիների համար: Տոնը ուղեկցվեց կենդանի երաժշտությամբ, ավանդական երգ ու պարով:
Այս տարի փառատոնին մասնակցում էր նաև Հայ-ճապոնական կրթական և մշակութային փոխանակման կենտրոն «ԻՐՈՀԱ» ՀԿ, որն ուներ և տաղավար,
որտեղ որոշ հետաքրքրքսեր հաճախորդրերի համար օրիգամի են ցուցադրում, որոշ հետաքրքրասերներին իրենց ցուցասեղանին առաջարկված 3 կիմանոներից մեկն էին հագցնում և նկարում այդ տեսքով: Նրանք նաև մի գեղեցիկ պարային ելույթ ունեցան:
Քանզի պարզվում է Ճապոնիայում էլ է նշվում նման փառատոն, իհարկե երկրի մեծ տարածքի պատճառով տարբեր մարզերում տարբեր օրեր:
Հեղինակ՝ Հ. Մուրադյան