2016 թվականի մարտի 20-ին Վարպետության դասեր Յամադա սենսեյի հետ (տեսանյութ)

Share

2016 թվականի մարտի 20-ին ժամը  11:00-13:00  Հայաստանի նկարիչների միության շենքում տեղի ունեցավ Սումի-է գեղանկարչության վարպետության դաս, որը կազմակերպել էին  ՀՀ Ճապոնիայի դեսպանության և հայ-ճապոնական «Հիկարի» գիտամշակութային կենտրոնը: Դասի ընթացքում Յամադա սենսեյը հանդիսատեսին ցուցադրում էր մի նկար,

on-20-03-2016-master-class-of-sumi-e-painting1-with-logo

այնուհետև մոտենում էր այն հանդիսատեսին, որոնց նախօրոք բաժանված էր նկարչության պարագաներ և տալիս նրանց արդեն իսկ կատարված աշխատանքի գնահատականը և խուրհուրդներ:

on-20-03-2016-master-class-of-sumi-e-painting2-with-logo

Որից հետո ելույթ ունեցավ Հայաստանում Ճապոնիայի դեսպան Էիջի Տագուծին:

14:00-16:00 տեղի ունեցավ թեյախմության արարողության ցուցադրություն: Քանզի թեյ պատրաստողը պետք է լռություն պահպանի, մոտակայքում կանգնած Յամադա սենսեյը  պատմում էր այդ մասին և հրահանգներ տալիս,

իսկ նրա աշակերտուհին պատրաստեց թեյը և այն հյուրասիրեցին բեմահարթակի ներկաներին և այլ օգնականների և նոււյնիսկ Յամադա սենսեյի  օգնությամբ նախօրոք գրանցված և բնականաբար սեղանների մոտ նստած հանդիսատեսին հյուրասիրեցին թեյ:

Այնուհետև 3 ժամ ընդմիջումից հետո՝  19:00-ից 21:00, տեղի ունեցավ կիմոնոների ցուցադրություն բնականաբար Յամադաս սենսեյի կիմոնոյի պատմական ակնարկով համեմված խոսքի ուղեկցությամբ:

Exhibition of kimonos 20.03.2016

Այս ողջ օրվա ընթացքում Յամադա սենսեյի ճապոներենով բացատրությունները հանդիսատեսին հասանելի էր դառնում թանգմանչուհու՝  Լիլիթ Խանսուլյանի  շնորհիվ:

Հեղինակ՝ Հ. Մուրադյան