Հանրահայտ ճապոնական երգչուհու հայրը հայ է` Ստեֆանի Թոփալյան. կենսագրական տվյալներ

Հանրահայտ ճապոնական երգչուհու հայրը հայ է` Ստեֆանի Թոփալյան. կենսագրական տվյալներ

Share

«Ճապոնական մշակույթ» ֆեյսբուքյան էջը ներկայացնում է հանրահայտ ճապոնական երգչուհու կենսագրությունը`
Ստեֆանի Թոփալյան (ծնված 1987 օգոստոսի 5) հայկական արմատներով երգչուհի, երգահան, դերասանուհի։ Երգել սկսել է տասներեք տարեկանից։ Ստեֆանիի երգերը լայն արձագանք են գտել ճապոնական «Անիմե» անիմացիոն ֆիլմերում։ Որպես դերասանուհի՝ Ստեֆանին իր առաջին քայլերն է կատարել ‘’Pride’’ ֆիլմում 2009 թվականին: Ոգեշնչված լինելով բազմապիսի ժանրերով և արվեստագետներով՝ Ստեֆանին համակրում է Մայքլ Ջեքսոնին և Բրիտանական Queen ռոք խմբին: Շատ սիրում է հայկական և ճապոնական կերակրատեսակները և երկար զբոսնել:
Ստեֆանին ծնվել է 1987 թվականի օգոստոսի 5-ին ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում. նրա հայրը ազգությամբ հայ է, իսկ մայրը՝ ճապոնուհի: Ստեֆանին երգչուհի է, երգահան և դերասանուհի, ով այժմ բնակվում է Տոկիոյում: Չնայած Ստեֆանին այժմ բնակվում է Ճապոնիայում, նա հավատարիմ է հայկական արմատներին և շատ կապված է իր տատիկի հետ:

Stephanie (ステファニー)'s PhotosN
Հայոց ցեղասպանության մասին շատ պատմություններ է լսել՝ հայ ժողովրդի կյանքում պատմական մի իրադարձություն, որը բազմաթիվ ճակատագրեր է փոխել, այդ թվում նաև իր տատիկինն ու պապիկինը: Լսած բազմաթիվ պատմությունները հիմք են հանդիսացել, որ Ստեֆանին հավատարիմ լինի իր հայկական ծագմանն ու եռանդով սովորի իր պատմությունն ու մշակույթը՝ անկախ այն փաստից, որ նա հեռու է հայրենիքից: Նրա ազգությամբ հայ պապիկը՝ Ժան Պիեր Թոփալյանը և տատիկը՝ Գոհարիկ Միքայելյան-Թոփալյանը, Լիբանանից տեղափոխվել են Միացյալ Նահանգներ և հիմնովին հաստատվել Վիսկոնսին  նահանգում:
Նրա մոգական տաղանդն ու ձայնային լայն դիապազոնը Ճապոնիայում արդեն հազարավոր սրտեր են գերել: Շնորհված լինելով բնատուր արտիստիզմով՝ նա զգում էր, որ երգն այն երազանքն է, որի շուրջ կծավալի իր ողջ հետագա կյանքը: Ստեֆանին Աոյամա Գակուին համալսարանի իրավագիտության բաժնի շրջանավարտ է: Երգել սկսել է տասներեք տարեկանից:
Ստեֆանին իր երգի աուդիոձայնագրությունն ուղարկել է տարբեր երաժշտական ձայնագրման ստուդիաներ և արձագանք է ստացել ճապոնացի երաժշտական պրոդյուսեր Ջո Ռինոյից, ով աննկարագրելիորեն տպավորվել է նրա կատարումից: Տասնինը տարեկանում Ստեֆանին իր առաջին մեծ քայլերն է կատարել երգի ասպարեզում SME (SONY) ձայնագրման ստուդիայում: Ճապոնական հեղինակավոր երաժշտական ‘’Japan records awards’’ 49-րդ մրցանակաբաշխության ժամանակ ստացել է «Լավագույն նորահայտ արտիստ» մրցանակը 2007 թվականին երկու ալբոմ է թողարկել։ Ստեֆանիի երգերը լայն արձագանք են գտել ճապոնական «Անիմե» անիմացիոն ֆիլմերում։ Նրա առաջին և երկրորդ սինգլներ  “ Kimiga Iru Kagiri’’-ն և  “Because of you’’-ն հաջորդաբար եղել են  “Kiss Dum” անիմացիայի սաունդ թրեքեր։
Ստեֆանիի հինգերորդ սինգլ  “Changin’’-ը նույնպես եղել է սաունդթրեք ‘ “D.Gray-man’’  անիմացիոն ֆիլմի համար: 2008 թվականի սկզբին նրա ‘’Friends’’ երգը Անիմե TV-ի՛՛Gundam 00՛՛տեսաշարի երկրորդ երգն էր: Այն իր ուրույն տեղը գտավ Ճապոնական «Օրիկոն» լավագույն տասնյակի մեջ։ Որպես դերասանուհի՝ Ստեֆանին իր առաջին քայլերն է կատարել ‘’Pride’’ ֆիլմում 2009 թվականին: Ֆիլմի հիմքում ընկած է Yukari Ichijo’s shōjo կոմիքսը: Ստեֆանին մարմնավորել է Շիո Ասամի կերպարը, նաև մասնակցել է ֆիլմի սաունդթրեքի ձայնագրությանը՝ կատարելով ‘’Pride ~A Part of Me’’ երգը SRM-ի հետ համատեղ: Բացի ‘’Pride’’ ֆիլմից, Ստեֆանին նկարահանվել է ‘’Tokyo Tribe’’ (2014) և կարճամերտաժ ‘’It’s All Good” (2009) ֆիլմերում։

նյութը վերցված է http://goo.gl/VQGwDd