02.06.2015
Հունիսի 2-ին Հայաստանում Ճապոնիայի առաջին ռեզիդենտ դեսպան Էյջի Տագուչին հավատարմագրերի պատճենը հանձնեց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին:
Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ և բեղմնավոր գործունեություն մաղթելով` նախարար Նալբանդյանը կարևորեց Երևանում Ճապոնիայի դիվանագիտական ներկայացուցչության հիմնումը՝ հույս հայտնելով, որ այն նոր խթան կհաղորդի երկկողմ փոխհարաբերությունների զարգացմանը։ Էդվարդ Նալբանդյանը երախտագիտություն հայտնեց՝ Ճապոնիայի կողմից անկախությունից ի վեր Հայաստանին ցուցաբերված շարունակական աջակցության համար:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար` դեսպան Էյձի Տագուչին վստահեցրեց, որ կանի առավելագույնը՝ երկկողմ բարեկամական հարաբերությունների սերտացման և ընդլայնման համար:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան հայ-ճապոնական օրակարգի տարբեր հարցերի, արժևորեցին ամրապնդվող խորհրդարանական կապերը, քննարկեցին առևտրատնտեսական համագործակցության զարգացման նպատակով ձեռնարկվող քայլերը, մտքեր փոխանակեցին միջազգային կազմակերպություններում փոխգործակցության սերտացման, արտգործնախարարությունների միջև քաղաքական խորհրդատվությունների անցկացման շուրջ։
Նախարար Նալբանդյանն արտգործնախարարության աջակցությունը հայտնեց Ճապոնիայի նորաբաց դեսպանության գործունեությանը։
նյութը վերցված է՝ http://mfa.am/hy/press-releases/item/2015/06/02/min_jp_cred/
շնորհակալություն Աննա Վարդանյանին այս հոդվածը մասին տեղեկություն տալու համար!