2023 թվականի մարտի 14-ին Ճապոնիայի Միջազգային Համագործակցության Գործակալության (JICA) աջակցությամբDNA Strategy ընկերության կողմից Հոլիդեյ Ինն Էքսպրեսս հյուրանոցում անցկացվեց “Mindful զբաղվածություն և կյանք. IKIGAI ճապոնական գաղտնիքը” խորագրով սեմինար (workshop)։
Առաջին անգամ Երևանում կազմակերպվեց Mindfulness օր բոլորի համար, որի նպատակն էր ներկայացնել գիտակից կյանքի կարևորությունը մեր յուրաքանչյուր քայլափոխին։
Մասնակիցները իմացան թե ի՞նչ է Mindfulness-ը, ինչպե՞ս դառնալ mindful/ ուշադիր / և խուսափել հուզական այրումից (burnout)/ ուժասպառությունից /։
Միջոցառումը նախատեսված էր՝
- Գործարար միջավայրի ներկայացուցիչների,
- ՄՌ մասնագետների համար, ովքեր ընկերությունում առողջ մթնոլորտի հիմնական պատասխանատուն են,
- Մարքեթինգի, վաճառքի և միջոցառումների կազմակերպման մասնագետների,
- ՏՏ ոլորտի աշխատակիցների, ովքեր հաճախ առերեսվում են հուզական այրման խնդրին, սակայն չգիտեն ինչպես կանխարգելել կամ հաղթահարել այն,
- Բոլոր հետաքրքրասերների համար։
Հանդիպման ընթացքում փորձառու խոսնակները խոսեցին հետևյալ թեմաների շուրջ.
.“Mindfulness-ի կաևորությունը բիզնես էկոհամակարգում” - Սիրանուշ Գյուրջինյան – DNA Strategy հիմնադիր տնօրեն, IMC
.“Mindfulness-ը ՄՌ ոլորտում” - Մայա Ասլանյան – ՄՌ մասնագետ
“Հուզական այրման հոգեբանական ասպեկտները” - Սոֆիա Շեստերնենկո – հոգեբան, 19+ տարվա փորձառությամբ
“Mindfulness-ը և յոգան․միֆերն ու լուծումները” - Ստելլա Բեջանյան – Mindfulness-ի և յոգայի որակավորված մասնագետ
նյութը վերցված է՝ DNA Strategy Company