Սեցուբունի եւ Թեյի արարողություն Իրոհա կենտրոնում 2019 թվականին(տեսանյութ)

Share

2019 թվականի փետրվարի 22-ին Իրոհա կենտրոնում, ժամը 16:00-ին կենտրոնի երկու սաներ հավաքված հանդիսատեսին  ճապոներեն գրված բացատրությունով սլայդ-ցուցադրությամբ հայերեն լեզվով ներկայացրեցին սեցուբուն տոնը:

Այնուհետև ներկաները 2 խմբի կիսվեցին և 2 առանձին սենյակներում իրենց ձեռքերով, բայց իհարկե ուսուցչի հրահանգներով պատրաստեցին էհոմակիներ, որն այնուհետև 2 խմբերը միասին այդ տարվա ուղղությանը նայելով կերան լռություն պահպանելով:

On 2019 Setsubun and Tea ceremony at Iroha CenterՈրից հետո տեղի ունեցավ մամեմակի արարողությունը:

Մի փոքր ընդմիջումից հետո, կենտրոնում սկսեց մյուս հետաքրքիր՝ թեյի արարողությունը, հատուկ դրա համար հրավիրված ճապոնացի հյուրի մանրակրկիտ բացատրությամբ:

Իսկ վերջում տիկին Տակադան մանրակրկիտ բացատրությամբ պատրաստեց թեյը և հյուրասիրեց մասնակիցներին, որից հետո իր մոտ կանչեց որոշ ներկաների, որ իր հրահանգով պատրաստեն թեյ:

Հեղինակ՝ Հ. Մուրադյան