Յուրօրինակ միջոցառում Սլավոնական համալսարանի Ճապոնեներեն լեզվի ամբիոնում

Յուրօրինակ միջոցառում Սլավոնական համալսարանի Ճապոնեներեն լեզվի ամբիոնում

Share

04.09.2015 Սլավոնական համալսարանի Ճապոներեն լեզվի ամբիոնում հյուրընկալվեց արդեն կիսով չափ հայացած պարոն Հասեգավա Արիհիկոն /քանզի հայուհու հետ է ամուսնացած/ և նրա 6 ճապոնացի ընկերները: Նրանք սկզբից ներկայացան և հաճելի զրույց սկսեցին ուսանողների հետ:

Այնուհետև սատոյի /ճապոնական թեյախմության/ վարպետ Կիմուրա Հաձուկին պատրաստեց թեյ՝ ճապոներենի ուսուցչուհի Կարինե Քարամյանի բացատրությամբ

և ներկա ուսանողներին հյուրասիրեց:

Որից հետո ուսանողներին ներգրավելով երգեց Յումիեն, բարձր տրամադրություն փոխանցելով նրանց:

Միջոցառման ավարտին հյուրերը Կագավա Ճապոնական ինստիտուտից նվերներ փոխանցեցին ներկաներին:

Հեղինակ՝ Հ. Մուրադյան