Հայաստանի JICA-ի շրջանավարտների կողմից կազմակերպված մշակութային երեկո (տեսանյութ)

Հայաստանի JICA-ի շրջանավարտների կողմից կազմակերպված մշակութային երեկո (տեսանյութ)

Share

2018 թվականի փետրվարի 8-ին ժամը 18:30-ից 20:30 Երևանի Պետական Համալսարնում իրականացվել է Հայաստանի JICA-ի շրջանավարտների կողմից կազմակերպված մշակութային երեկո:

Միջոցառման բացմանը JICA-ի շրջանավարտների ասոցիացիայի նախագահ Հրանտ Ժամհարյանը հանդիսատեսին ներկայացրեց թե ինչ տեղի կունենա այդ երեկո:

Այնուհետև մոտ կես ժամ օրիգամիի մասին պատմեց Հայ-ճապոնական «Հիկարի» գիտակրթամշակութային կենտրոն ՀԿ ի  նախագահ Կարինե Փիլիպոսյանը,

որից հետո մոտ 20 րոպե նրա ակումբի սաները որոշ հանդիսատեսների հետ պատրաստեցին այն օրիգամին, որը ներկայացվել է այդ օրը:
Այնուհետև ելույթ ունեցավ Հայաստանում JICA-իծրագրերի համակարգող  Ռուզան Խոջիկյանը, ով նաև Հայ-ճապոնական կրթական և մշակութային փոխանակման կենտրոն «ԻՐՈՀԱ» ՀԿ -ի նախագահն է:

Նա նախ ներկայացրեց Հայաստանի  JICA-ի շրջանավարտների համար 2018 թվականին նախատեսված մինի դրամաշնորհների մասին,

իսկ այնուհետև մի փոքր ներկայացրեց մինչ այս արդեն իրականացված դրամաշնորհների արդյունքները:

Վերջինը 40 րոպեանոց երութով հանդես եկավ պարոն Թաիջի Նոցուն՝ «Կրոնը Ճապոնիայում» թեմայով:

Այդ ելույթից հետո հնչեցին բազմաթիվ հարցեր

և ժամը 20:30 հարցաշատ հանդիսատեսը որոշեց վերջապես ավարտել երեկոն:

Հեղինակ՝ Հ. Մուրադյան