Ճապոնիայում միացած Հայաստանի Հանրապետությանայն եւ Հարավաֆրիկյան Հանրապեպության քաղաքացիների սրտեր

Share

Մելինե Մեսրոպյանը ճապոնիայում ուսանելու ընթացքում  2012  թվականի հունվարի  4-ին կազմակերպված ընկերական հավաքույթի ժամանակ հանդիպում է  ընդհանուր ընկերոջ հրավերով հավաքույթին հրավիրված Հարավաֆրիկյան Հանրապետության քաղաքացի Ժերեմիին,  որն այդ ժամանակ Ճապոնիայում էր աշխատում: Այդ հանդիպման ժամանակ, չնայած նրանք միմյանցից հեռու են նստած եղել և շփվելու մեծ հնարավորություն չեն ունեցել, միմյանց սիրահարվել են, բայց երկուսն էլ իրենց զգացմունքը թաքցրել են: Նույն տարի փետրվարի 23-ին,  Հնդկաստանում գտվող Մելինեն Ճապոնիա վերադառնալուց հետո, որոշում է իր Հնդկաստանում գտնվելու պատճառով չնշված ծննդյան տարեդարձը իր ընկերների հետ նշել: Որոշում է իր երեկույթին հրավիրել նաև Ժերեմիին։ Այդ օրը Մելինեն իր ընկեուհուց իմանում է, որ Ժերեմին նույնպես իր նկատմանբ անտարբեր չէ : Հենց այդ օրվանից սկսվում է նրանց սիրո պատմությունը։
Երբ սիրահարները սկսեցին հանդիպել,  Ժերեմին արդեն ստորագրել էր իր աշխատանքի ավարտման վերաբերյալ պայմանագիրը և շուտով պետք է ճապոնիայից վերադառնար Հարավաֆրիկյան Հանրապետություն: Նրանք գիտեին, որ իրենց սպասվում է կարոտ, հեռավորություն,  սակայն դա խոչնդոտ չհանդիսացավ նրանց սիրուն:
Քանզի Մելինեն Ճապոնիայում է սովորում և դեռ ուսումը շարունակելու պլաններ ունի, իսկ Ժերեմիի մոտ դեռ վաղուց արդեն մեծ ցանկություն էր առաջացել Ճապոնիայի տնտեսագիտությունն ուսումնասիրելու, Ժերեմին որոշեց քննություն հանձնել և Ճապոնիայի կրթության և գիտության նախարարության ծրագրով ընդունվել մագիստրատուրա: Ծրագրի նախնական փուլն արդեն անցել է,  մնացել է վերջնականը,  որը նախարարության որոշումն է:
Այս սիրող զույգը գրեթե համուզված է, որ ամեն ինչ լավ է լինելուև վերջապես մյուս տարվա ապրիլից Ճապոնիայում սկսելու Է իրենց համատեղ կյանքը։  Նրանք այս տարի  2014  թվականի հոկտեմբերի  8-ին պսակադրվեցին Էջմիածնի սուրբ Գայանե եկեղեցում:

happy cople in car

happy cople inside the charch

happy cople in charch

happy cople after the marge ceremony.b

Հարսանիքի արարողությունը Հայաստանում անցկացնելու հանգամանքը պայմանավորված էր նրանով, որ  Ժերեմյուն գիտակցում էր, որ իր ապագա կնոջ համար շատ կարևոր էր մեր հայ-առաքելական եկեղեցու օրհնանքը ստանալը: Իսկ Ժերեմյուն գայթակղված լինելով հայ եկեղեցու և Հայաստանի պատմությամբ, պատիվ համարեց ամուսնանալ աշխաիհի անենաառաջինը քրիստոնեությունը պետական կրոն ընդունած երկրում: