2022 թվականի դեկտեմբերի 25-ին Անի Պլազա Հյուրանոցի Նաիրի դահլիճում տեղի ունեցավ Հայ-ճապոնական կրթական և մշակութային փոխանակման կենտրոն «ԻՐՈՀԱ» ՀԿ-ի կողմից 2023 թվականի ամանօրի դիմավորումը և այդ ՀԿ-ի ստեղծման ութերորդ տարեդարձի նշումը: Սկզբում հյուրերին ողջունեց կենտրոնի նախագահ Ռուզաննա Խոջիկյանը և փոխնախագահ Մինամիե Շուիծին:
Այնուհետև հյուրերին ողջյունեց ՀՀ-ում Ճապոնիայի լիազոր և արտակարգ դեսպան Մասանորի Ֆուկուշիման:
Միջցառումը սկսվեց կենտրոնի անդամ Երեմի, շատերին հայտնի «Նարուտո» անիմեի «կապույտ թռչյուն» երգի, կիթառային կատարումով։
Մինչ մյուս համարներին անցնելը խաղացին առաջին խաղը «գուշակիր անիմեն»։
Հաջորդը կենտրոնի անդամներ Էդուրադն ու Դավիթը կատարեցին «բուկու նո սենսոու/իմ պատերազմը/» երաժշտական ստեղծագործությունը։
Այնուհետև կենտրոնի անդամներ Անաստասիյան, Սոֆիյան, Արեգը, Ինան և Անյան պարեցին ծիկա դանսը, որից հետո մանձայ/ավանդական րապոնական հումորի ժանր/ բեմադրություն ներկայացրեցին կենտրենի Մինամիե Շուիծի և Արիհիկո Հասեգավա
դասախոսները։
Իսկ վերջում հյուրերը համտեսեցին «ԻՐՈՀԱ»կենտրոնի ութերորդ տարեդարձի կապակցությամբ պատրաստված համեղ և գեղեցիկ տորթը:
Հեղինակ՝ Հ. Մուրադյան