Ուսանողները Ճապոնիայի դեսպանատանը անցել են հարցազրույց

Share

Հոկտեմբերի 26-ին Հայաստանում առաջին անգամ սկսել է իր գործունեությունը «ՄԻՐԱՅ» ծրագրի, որի ընթացքում ուսանողները հարցազրույց անցան Ճապոնիայի դեսպանատանը: Ծրագրին մասնակցում էին երեք համալսարանների` Ամերիկյան համալսարանը, Երեւանի պետական համալսարանը եւ Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանը: Այս ծրագիրը Ճապոնիայի կառավարություն է, որի ընթացքում ուսանողները հարցազրույցներ են անցնում ճապոներեն լեզվով: Այս ծրագրում մասնակցում են ուսանողներ Եվրոպայից, Կովկասից, Կենտրոնական Ասիայից եւ Ռուսաստանից, որոնք հետաքրքրված են Ճապոնիայի քաղաքականությամբ եւ տնտեսությամբ, միջազգային հարաբերություններով եւ ճապոներեն լեզվով: Մասնակիցների ընդհանուր թիվը 150 մարդ է: Հարցազրույցի ընթացքում յուրաքանչյուր մասնակից ներկայանում է, պատմում է, թե որտեղ է սովորում և աշխատում, Ճապոնիայի հետ կապված իր ծրագրերի մասին: Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանից այս ծրագրին մասնակցել է Իվետտա Հովսեփյանը (Տարածաշրջանային հետազոտություններ, մագիստրատուրա, 1-ին կուրս), որը հաղթել է և դեկտեմբերին մեկ շաբաթով Ճապոնիա կգնա:
«Ես շատ ուրախ եմ, որ հաղթանակ բերեցի  մեր համալսարանին եւ որ իմ երազանքը իրականացավ, եւ ես կմեկնեմ Ճապոնիա: Ճապոներեն լեզուն իմ ուղղությունն է, ես երազում եմ բացել իմ ճապոներեն լեզվի կենտրոնը»,-կիսվեց Իվետտա Հովսեփյանը:
Իվետտայի խոսքերով ինքը այնտեղ ավելի շատ գիտելիքներ ձեռք կբերի, մոտիկից կծանոթանա ճապոնական մշակույթին, Տոկիոյի լավագույն համալսարաններում դասախոսությունների կհաճախի:
Շնորհավորում ենք նրան հաղթանակի կապակցությամբ եւ մաղթում հասնել ավելի մեծ բարձունքների!

նյութը վերցված է՝ https://goo.gl/4ge2hS